Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


«Բեսպրեդելի» մետաստազները կարող են հասնել յուրաքանչյուրի դռանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը 2018 թվականից սկսած առաջ է շարժվում մի ճանապարհով, ըստ որի, իշխանության թևերի միջև հավասարակշռությունը լիովին խախտված է, իսկ փոխզսպման և հակակշռման մեխանիզմները չեն գործում, ինչը հատկապես տեսանելի է դատական իշխանության գործունեության համատեքստում։ Յուրաքանչյուր երկրում, որտեղ գործում է օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը, ապա դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Սակայն Հայաստանում արդարադատությունն իրականացնելու հարցում օրենքներին ու Սահմանադրությանը սկսել են փոխարինել իշխանությունների կամքն ու կամայականությունը։

Սա մի ուղի է, որի արդյունքում դատական իշխանությունն անմիջականորեն հայտնվում է գործադիր իշխանության կցորդի կամ խամաճիկի դերում։ Դրա համար էլ մի շարք դատավորներ, փաստաբաններ ու իրավաբաններ մեկը մյուսի հետևից ահազանգ են հնչեցնում, թե դատական համակարգի վրա ուղղահայաց բռնաճնշումներ են սկսվել։ Իսկ ավելի կոնկրետ՝ գործադիր իշխանությունը ճնշումներ է գործադրում առանձին դատավորների նկատմամբ ի պաշտոնե դատավորի լիազորությունների ու գործունեության հետ կապված, որպեսզի նրանք ոչ թե անկախ ու օրենքի տառին համապատասխան որոշումներ ընդունեն, այլ կատարեն իշխանությունների սրտի ցանկությունները։ Իշխանությունների ցուցումով նույն գործին է ամբողջությամբ լցվել նաև ԲԴԽ-ն, որը կարգապահական վարույթներ է հարուցում իր թիրախում հայտնված դատավորների նկատմամբ։

Այնպես չէ, որ դատավորների նկատմամբ բռնաճնշումները նոր են, ուղղակի հիմա տպավորություն է, որ համատարած կերպով գործի է դրվում այն պրակտիկան, որ անկախ դատավորներին պետք է հերթով պատժել։ Բայց խնդիրը միայն դատավորներով չի սահմանափակվում, սա կոնկրետ գործընթացների հասունացման արդյունք է և ավելի գլոբալ բնույթ է կրում։ Երբ ժամանակին Արմեն Չարչյանին կամ Սյունիքի համայնքապետներին էին կալանավորում, որի արդյունքում այսօր նույնիսկ երեք պատգամավոր անազատության մեջ է գտնվում, շատ դեպքերում որոշակի շրջանակներ չէին ընկալում խնդրի ամբողջ խորությունը։ Այսինքն, երբ համայնքապետները կամ ընդդիմության ներկայացուցիչները բռնաճնշումների ու հետապնդումների են ենթարկվում, որոշակի շրջանակներ, թեկուզ հասկանալով անօրինականության ողջ ծավալը, նախընտրում էին լռել, քանզի դա իրենց չի առնչվում։ Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ այդ «չառնչվելը» ժամանակավոր բնույթ է կրում: Ու եթե դեռ մարդիկ կան, ովքեր մտածում են, թե իրենք հետապնդումների չեն ենթարկվելու, ապա չարաչար սխալվում են։

Բռնաճնշումների հերթը հասնելու է յուրաքանչյուր քաղաքացու՝ ինչ-որ մի պահի բախելով նրանց դուռը։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների մասին է, այլև թեկուզ ամենափոքր դժգոհություն արտահայտողների: Այսինքն, Նիկոլի Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ, որ «բռնապետիկական» երազանքներ ունեցողի հիմնած տեռորը իր կողքով է անցնելու ու իրեն չի վնասելու։ Ժամանակը ցույց է տալիս, որ գործող իշխանություններից ամեն ինչ սպասելի է, նրանց համար կարևորը իրենց աթոռներն ամուր պահելն է, ուրիշ ոչինչ, ու հանուն դրա նրանք պատրաստ են անցնել յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու» վրայով:

Այնպես որ, որևէ մեկը թող «արխային» չլինի, թե նշյալ հարցերն իրեն չեն վերաբերում։ Մի օր անպայման վերաբերելու են: Արդեն որևէ կասկած չկա, որ ժամանակի ընթացքում իշխանությունների ստեղծած ապօրինության ու «բեսպրեդելի» մետաստազներն ավելի են խորանալու և տարածվելու, եթե դրանք կանխելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկվեն։ Այնպես որ, դրանք անհրաժեշտ է կանխել որքան հնարավոր է արագ ու կտրուկ, իսկ դրա համար պահանջվում է բոլորի ջանքերի միավորումը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement