Բալահովիտում բախվել են ՊՆ շտապօգնության Գազելն ու Նիվան․ կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ Բալահովիտ գյուղի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, բախվել են ՎԱԶ 2121 մակնիշի և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 221717 մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները Նիվայից դուրս են բերել վիրավորին, ով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» ԲԿ։ Մեկ հոգի էլ հիվանդանոց է տեղափոխվել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՊՆ բժշկական ավտոմեքենայով։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



