Լուկաշենկոն ցանկություն է հայտնել գնելու զորավարժությունների համար Բելառուս տեղափոխված ողջ ռուսական տեխնիկան
INTERNATIONAL NEWSԲելառուսը պատրաստվում է գնել ռուսական ռազմական տեխնիկան, որը մասնակցելու է «Միութենական վճռականություն-2022» երկու երկրի համատեղ զորավարժություններին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս ծրագրի մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսադնր Լուկաշենկոն:
«Գործնականում ողջ տեխնիկան, որն այստեղ կլինի համատեղ զորավարժությունների ընթացքում, մենք մտադիր ենք գնել ձեզնից այս, հաջորդ տարի և այդպես շարունակ: Դա մեզ համար շատ կարևոր է», - հայտարարել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել С-400 միջին և մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգեր, Панцирь-С փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր և Սու-35 կործանիչներ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



