Ամերիաբանկը երկարացրել է մրցույթի ժամկետը
SOCIETYԱմերաբանկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Visa Armenia -ի հետ կազմակերպված «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի ժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 15-ը:
Եթե ունես գաղափար, բայց ծանրաբեռնված քննաշրջանի պատճառով չես հասցրել ձևակերպել ու ներկայացնել այն, հոգ չէ:
Մենք ընդառաջ ենք գնում բազմաթիվ ուսանողների առաջարկներին և երկարաձգում ենք գաղափարների ընդունման ժամկետը:
Շտապիˊր գտնել համախոհներ, կազմիˊր 4-6 հոգանոց թիմ, ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը և ստացիˊր գլխավոր մրցանակը` 3 մլն ՀՀ դրամ:
Շնորհակալություն բոլոր այն ուսանողներին, որոնք արդեն ներկայացրել են իրենց առաջարկները:
Նշենք, որ մինչ այժմ ներկայացված և նոր ներկայացվող բոլոր առաջարկները կամփոփվեն մրցույթի առաջին փուլից` մարտի 15-ից հետո:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



