Yerevan, 06.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արդյո՞ք «խաչ-զրո» խաղը կապ ունի շախմատի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սկզբնական շրջանում «խաչ-զրո» խաղն ունեցել է այլ անուն, մասնավորապես՝ ռուսերեն՝ «խերիկի-օնիկի»: Չինաստանում կա գոմուկու համանման խաղը: Դա այն ժամանակների ամենահին և նաև ամենատարածված սեղանի խաղն է եղել: Ընդ որում, նախկինում այդ խաղը խաղացել են ոչ թե խաչի և զրոյի պատկերներով, այլ այբուբենի «х» և «о» տառերով (հենց այդ տառերի անուններից էլ ռուսերենում առաջացել է վերոնշյալ տարբերակը): Այս խաղի ծագման վերաբերյալ շատ տեսություններ կան: Այնուամենայնիվ, վարկածներից շատերը թերություններ ունեն: Բայց կան մի քանիսը, որոնք ոչ թե ավելի հավանական են, այլ բավականին զվարճալի են:

Օրինակ՝ ենթադրվում է, որ առաջին անգամ այդ խաղը կարող է հայտնված լինել Հնդկաստանում մոտ երկու հազար տարի առաջ, բայց դրա գյուտարարը, «3-ը 3-ի վրա» տախտակը վերափոխելով «8-ը 8-ի վրա» տախտակի, հորինել է շախմատը: Հաջորդ վարկածը, որը մոտ է «խաչ-զրո» խաղի հավանական հայտնագործմանը, այն է, որ ինչ-որ հռոմեացի գյուտարար է ստեղծել այն, բայց ավարտին չի հասցրել, քանի որ Հռոմը գրավվել է բարբարոսների կողմից: Իրականում ոչինչ հստակ հայտնի չէ «խաչ-զրո» խաղի առաջացման մասին: Կա վարկած, որ այն հորինել է մի ֆրանսիացի մաթեմատիկոս, և դա արել է բոլորովին պատահական այն ժամանակ, երբ լուծում էր հավասարումների եռաստիճան համակարգի մի խնդիր: Ժամանակ է եղել, երբ «խաչզրո» խաղն այնքան տարածված էր, որ այդ խաղային թեմատիկայով անգամ սրճարաններ են եղել: Ավելին, նման հաստատությունները մեծ պահանջարկ են ունեցել:

Եղել են դեպքեր, երբ խաղալով «խաչ-զրո», մարդիկ բաց են թողել շատ կարևոր իրադարձություններ: Նման մասսայականությունը դուր չի եկել եկեղեցուն, և խաղն արգելվել է: Բայց դա մեծապես չի ազդել խաղացողների քանակի վրա, պարզապես բոլորը սկսել են գաղտնի խաղալ: Դե, համարյա ինչպես բոլորս՝ դպրոցում դասի ժամանակ: Մեկ այլ տեսություն էլ ենթադրում է, որ իտալացի նկարչի նկարում պատկերված Հռոմի պապը գաղտնի «խաչ-զրո» է խաղում ինքն իր հետ: Դա այն նկարն է, որը ժամանակի ընթացքում կրկնօրինակել է Կազիմիր Մալևիչը: Վերածննդի դարաշրջանում խաղը կրկին ճանաչվել է օրինական: Կա նաև խաղի առաջացման այլ վարկած: Մի խումբ հնէաբաններ գտել են քառակուսու նման մի բան, որը բաժանված է ինը հատվածների, որոնց մեջ շրջանակներ ու խաչեր են պատկերված: Նման պատկերներ են հայտնաբերվել նաև հին ժայռապատկերներում և որմնանկարներում: Թեպետ, իհարկե, առկա է պատահականության հավանականությունը, այսինքն, պատկերներում գուցե ամենևին էլ «խաչ-զրո» խաղը չէ:

Ժամանակակից աշխարհում էլ այդ խաղը մոռացված չէ: Այն խաղում են երեխաները, դպրոցականները, ուսանողները, մեծահասակները և անգամ տարեցները: Անգամ այս խաղի մի ամբողջ համակարգչային տարբերակ կա, և այն կարելի է ներբեռնել գրեթե ցանկացած սարքում՝ հեռախոսից մինչև համակարգիչ: Բացի այդ, առցանց խաղերի ոչ մի կայք հնարավոր չէ պատկերացնել առանց այդ լեգենդար խաղի: Բացի համացանցի միջոցով այլ մարդկանց հետ խաղալու հնարավորությունից, կա հնարավորություն մրցակցել արհեստական բանականության հետ: Արհեստական հակառակորդ ստեղծելու համար ծրագրավորողներն օգտագործել են իրականացման տարբեր բարդությամբ մի քանի շահող տեսություններ, որ խաղացողը կարողանա որոշել հակառակորդի ուժը, ինչը նաև օգնում է հասկանալ սեփական հնարավորությունները և այն, թե ինչ ռազմավարություն է օգտագործում արհեստական բանականությունը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46