Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Խնդիրներ՝ զեղչերի և ակցիաների առումով. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Տոնական օրերին կամ էլ այլ առիթներով սպառողները որոշում են օգտվել խանութների կամ էլ այլ ծառայությունների զեղչերից: Տարաբնույթ գայթակղիչ ակցիաներ, «մինչև 70 տոկոս զեղչ, կես գին, երկու կոշիկը` մեկի գնով» և այլն: Համաձայնեք՝ գրավիչ առաջարկ է, բայց հաճախ նաև մտածում ենք` իսկ ո՞րն է վաճառողի օգուտն, ասենք, 70 հազար դրամանոց վերարկուն մեզ 35 հազար դրամով վաճառելու մեջ: Ես էլ մեկ անգամ գայթակղվեցի զեղչով կոշիկ գնելու մտքով: 40 հազար դրամ չէի վճարի կոշիկի համար, բայց երբ իմացա, որ խանութը որոշել է կես գնով վաճառել իր տեսականին, շտապեցի այնտեղ: Եվ ինչպիսին էր իմ զարմանքը, երբ տեսա, որ պիտակի վրա որպես կոշիկի հին գին նշված է 80 հազարը, և այն զեղչվել ու այժմ վաճառվում է 40 հազար դրամով: Իհարկե, այդ կոշիկն այդպես էլ չգնեցի, խաբված ու հիասթափված հեռացա: Հիմա ակցիաների ու զեղչերի պարագայում գրեթե անտարբեր եմ:

Շատերը կհամաձայնեն, որ նման դեպքեր նաև իրենց հետ են եղել: Գուցե այս և մի շարք այլ մտահոգություններ հաշվի առնելով էլ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկում է լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում: Նախագծում նշվում է, որ ժամանակակից առևտրի և ծառայությունների իրականացման գործընթացում նշանակալից դեր ունեն ակցիաները, զեղչերը և այլ մարկետինգային գործունեության միջոցառումները, որոնք սպառողներին (գնորդներին) հնարավորություն են ընձեռում ապրանքները ձեռք բերել կամ ծառայությունները ստանալ առավել գրավիչ և շահեկան պայմաններով։

Միևնույն ժամանակ ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են խնդիրներ՝ պայմանավորված ակցիայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ, այդ պայմաններում վաճառողների և ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող մարկետինգային միջոցառումների ընթացքում հանդիպում են հասարակությանը մոլորեցնելու դրսևորումներ: Հանձնաժողովը առանձնացրել է գործնականում հանդիպող մի շարք խնդիրներ: Օրինակ` ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումն արդեն իսկ բարձրացված գնից, ակցիայի պայմանների վերաբերյալ թերի, ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը, ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը փաստացի ակցիայի բացակայության պայմաններում, դրա իրականացման ժամանակային սահմանափակում չունենալը, այդ պայմաններում ակցիայի արդյունքում սահմանվող գինը դառնում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման փաստացի գին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ընդգծում է, որ նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնելու օրենսդրական բարեփոխումների աշխատանքներ, այդ ընթացքում ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը: Սա անելու համար երկու օրենքներում առաջարկվում է կատարել լրացումներ, որոնք կկարգավորեն մի շարք հարցեր, այդ թվում` ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը և այլն, ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները և այլն, օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետևանքները։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference