Ողբերգական ավտովթար. փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս
SOCIETYԱյսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորիմարում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուր հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հենակետի հրշեջ-փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ այն մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



