Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են երկրի կառավարության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է «Օմիկրոն» շտամը։
«Կառավարության ղեկավարի ինքնազգացողությունը լավ է, նա կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետը պատվաստված է։ Նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հերթական թեստավորման ժամանակ։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



