Կիևը հայտարարել է, որ չի ծրագրում ռազմական հարձակում Դոնբասի կամ Ղրիմի տարածքում
INTERNATIONAL NEWSԿիևը ռազմական հարձակում չի ծրագրում Դոնբասի կամ Ղրիմի տարածքում և հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկը և Դոնեցկը հայտարարել էին, որ Ուկրաինան տեղեկատվական սադրանք է նախապատրաստում Դոնբասում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար։ Լուգանսկի հետախուզության տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունների CRUSHING SWORD կոչվող գործողությունը կիրականացվի արեւմտյան գործընկերների հետ համատեղ։ Դրա նպատակն է լինելու մոլորեցնել համաշխարհային հանրությանը և մեղադրել Ժողովրդական Հանրապետություններին և Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



