Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


«Երևի թե որևէ մեկս մինչև վերջ չի էլ գիտակցում, թե երեխեքն ինչեր արեցին մեզ համար». Տիգրանը հորն ասել էր՝ իմ տեղն ապահով է, մնացեք, մեր տները պահեք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Տիգրանի մայրիկը՝ տիկին Աննան, ասում է՝ որդին զուսպ էր, հավասարակշռված, համեստ, օժտված կամային հատկանիշներով: Միշտ գոհունակությամբ էր խոսում ծառայության ընթացքի մասին, եթե անգամ եղել են դժվարություններ, երբեք չեն իմացել դրանց մասին: Տիգրանի զորացրվելուն չորս ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Մատաղիսում, հետախուզական ջոկի սերժանտ էր: «Փոքրուց լռակյաց էր, ասում էի՝ պետք է աքցանով բերանիցդ խոսքերը հանեմ: Զորակոչվելուց հետո երևի երրորդ ամիսն էր՝ ցանկություն էր հայտնել հետախույզ դառնալու: Անհանգստանում էինք, բայց արդեն հստակ որոշում էր կայացրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան, ով որդու նման որոշումը կապում է նրա բնավորության հետ:No description available.

Ֆիզիկական պատրաստվածությունը շատ է օգնել: Ծառայության առաջին ամիսներին աչքի է ընկել զորամասում անցկացված մրցումների ժամանակ, տարբեր պարգևների արժանացել՝ «Բանակի գերազանցիկ, «Լավագույն մարզիկ» և այլն: «Փայլուն հիշողություն ուներ, նոր տեղանքում արագ կողմնորոշվելու ճկունություն, մրցումների ժամանակ քարտեզներն իրեն են վստահել: Մեր որդուն ինչ-որ առումով նաև հետո ենք բացահայտել, շատ բաներ ավելի ուշ իր ընկերներից իմացել: Խնդրում էինք, որ լուսանկարներ ուղարկեր, ասում էր՝ չի կարելի: Միայն, երբ գնում էինք այցելության, այդ ժամանակ էինք հասցնում լուսանկարել, չէր սիրում խոսել իր մասին»,-նշում է զրուցակիցս: Տիգրանը դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, հատկապես մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրությամբ ու սիրով: Նույնը՝ նաև ֆիզիկայի պարագայում: Բարձր միավորներով ընդունվել է ԵՊՀ-ի Մաթեմատիկայի ֆակուլտետ, առաջին կիսամյակը սովորել և զորակոչվել Հայկական բանակ: «Մտադիր էր զորացրվելուց հետո շարունակել ուսումը, դրան զուգահեռ նաև աշխատել, անգամ մտադրություն ուներ որևէ արհեստ սովորել»,ասում է Տիգրանի մայրիկը:No description available.

Հարցնում եմ պատերազմի մասին՝ նախապես ներողություն խնդրելով վերքերը թարմացնելու համար, բայց չեմ կարող այդ հարցերը չտալ: «Հունվարին էր տուն եկել, հետո սկսվեց համաճարակը, բավականին երկար ժամանակ չէինք հանդիպել: Սեպտեմբերի 13-ին իր ծննդյան օրն է: Զանգեցինք, ուզում էինք գնալ իր մոտ, Տիգրանն ասաց՝ իզուր մի եկեք, ես կգամ: Մտածեցինք՝ լավ, թող ընկերների հետ նշի ծննդյան օրը: Խաղաղ ժամանակ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25-ին: Թալիշի ճամբարում էին մեկ ամիս, դիրքեր էին իջել: Այդ օրն ուշ ժամի տեսազանգով խոսեցինք իր հետ: Մի տեսակ վատ կանխազգացում ունեցա, նման բան երբեք չէր եղել, որ տեսազանգով խոսեինք: Հաջորդ օրն ուշ գիշերին արդեն լուրեր են սկսում տարածվել, որ թշնամու կուտակումներ կան, ինքն էլ ողջ օրն անհասանելի էր, մինչդեռ գրեթե ամեն օր թեկուզ կարճ ժամանակով խոսել ենք իր հետ: Սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց պատերազմը: Մինչև ժամը հինգը որևէ լուր չունեինք իրենից: Հետո զանգեց, կապը շատ վատն էր, գրեթե ոչինչ չէր լսվում, միայն ասաց՝ ամեն ինչ լավ է: Մի փոքր հույս տվեց: Ամեն օր հանգիստ ժամանակ գտնելով, որ ձայներ քիչ լսվեին, զանգում էր հորը, ասում՝ ամեն ինչ լավ է լինելու, մի անհանգստացեք, իմ տեղն ապահով է: Հայրն ասաց՝ գալիս եմ քո մոտ, պատասխանեց՝ չգաս հանկարծ, մնացեք, մեր տները պահեք: Հետո ենք արդեն իմացել, թե ինչերի միջով են անցել, ոչ մի լավ բան էլ չի եղել: Երևի թե որևէ մեկս մինչև վերջ չի էլ գիտակցում, թե երեխեքն ինչեր արեցին մեզ համար: Ոսկե սերունդ կորցրեցինք, տղաները մեկը մեկից լավն են, ուժեղ, խելացի, գեղեցկադեմ, բոլորն անխտիր»,-նշում է նա:No description available.

Ասում է՝ ընկերները պատմում են, թե ինչպես էր Տիգրանը կարողանում քաջալերել բոլորին, հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Տղաներից մեկը, ում մոտ մնացել է Տիգրանի գլխարկը, որն ամիսներ անց փոխանցել է ծնողներին, պատմել է՝ խրամատում տխուր նստած էի, Տիգրանը մոտեցավ, ասաց՝ «ինչո՞ւ ես տխուր, ժպտա, ամեն ինչ լավ է լինելու»: Տիգրանը զոհվել է հոկտեմբերի 2-ին: Արկն ընկել է խրամատի մեջ, հողը փլվել է և ծածկել նրան ու ընկերոջը: Տղաները հանել են նրանց հողի տակից, բայց չեն կարողացել դուրս բերել: Այդ օրն են Մատաղիսը թուրքերին տվել: Նահանջ է եղել ողջ գծով, բոլորը դուրս են եկել: Միայն պատերազմի ավարտից հետո փոխանակել են տղաների մարմինները: Ծնողները վեց ամիս հետո են «գտել» Տիգրանին: Տիկին Աննան ասում է՝ վերջերս Տիգրանի դպրոցական տետրերից մեկն էի աչքի անցկացնում, շարադրություն էր՝ ի՞նչ եմ դառնալու թեմայով, գրել էր՝ զինվոր եմ դառնալու, հետո նաև մի տուն նկարել, որի տանիքին ծածանվում են Արցախի և Հայաստանի դրոշները: «Երևի իր ճակատագիրն էր Մատաղիսում ծառայելը: Ուզում էինք, որ պատվո պահակային վաշտում ծառայեր, չնայած մեր առաջարկից տխրեց, բայց նաև չնեղացնելու համար մասնակցեց հարցազրույցին, անցավ ընտրական փուլը: Բայց իր սիրտը կախ էր, հետո են ընկերները պատմում, որ Ապրիլ յան պատերազմից հետո միշտ ասել է՝ երազում եմ Մատաղիսում ծառայել: Վիճակահանության օրը չհասկացանք, թե ինչ եղավ, հասավ Ստեփանակերտ, մտածեցինք՝ այնտեղ է ծառայելու պատվո պահակային վաշտում: Մի խոսքով՝ վիճակահանության ընթացքում պարզվեց՝ գնում է Մատաղիս, ուրախությանը չափ չկար: Գուցե իր ճակատագիրն էր, չգիտեմ»:No description available.

Նարեկը Տիգրանի հետ Մատաղիսում է ծանոթացել: Ասում է՝ խիզախ զինվոր էր, հաղթանդամ, սուր մտքով: «Նրան ճանաչելով՝ հասկացա, թե իրական սյունեցու կերպարը ինչպիսին է լինում՝ ուժեղ, բարի, անկոտրում ոգու տեր, անվախ, նժդեհյան գաղափարներով դաստիարակված։ Երբ վաշտի հերթապահ էինք լինում, հաճախ էինք զրուցում տարբեր թեմաներով։ Լավատես էր, կյանքով լեցուն, հետաքրքիր զրուցընկեր, անմոռանալի օրեր ենք անցկացրել իրար հետ։ Մինչև վերջ էլ հավատարիմ մնացինք մեր ընկերությանը ու կմնանք։ Կուզեի Տիգրանի նման մարդիկ շատ լինեին՝ ազնիվ, դրական, ընկերասեր, անդավաճան ընկեր էր, ընկերոջ համար կյանքն էլ չէր խնայի, եթե նեղության մեջ տեսներ»,-«Փաստի» հետ զրույցում ընկերոջ մասին հիշողություններով է կիսվում Նարեկը:

Հիշում է՝ որոշել էին զորացրվելուց հետո միասին գնալ Մեղրի և մի լավ քեֆ անել, բայց... «Հոկտեմբերի 2-ին արդեն հիվանդանոցում էի, երբ լսեցի չարաբաստիկ լուրը: Տիգրանը մեզ երկնքից հետևում է, վստահ եմ, որ մեզ հետ է: Թող բոլորն իմանան՝ մեր Տիգրանները նայում են՝ ինչպես ենք ապրում և ինչ ենք անում մեր ազգի համար: Նա հերոսաբար կռվեց և հերոսաբար էլ ընկավ մարտի դաշտում: Այս հողի վրա պետք է ամեն կաթիլ արյան համար վրեժ լուծենք, որ կարողանանք մեր եղբայրներին երկնային կյանքում պարզ ճակատով հանդիպել»,-ասում է Նարեկը: Հաճախ է այցելում Տիգրանի ընտանիքին, ասում է՝ իր ընտանիքն ու բարեկամներն արդեն իմն են դարձել: Հավելում՝ հպարտ է, որ նման հզոր ընկեր է ունեցել: «Խոստացել եմ նրա հորը՝ թեկուզ վիրավոր, բայց հզոր ոգով միշտ մղվելու ենք պայքարի, որովհետև իսկական հայը չպետք է համակերպվի պարտության հետ: Իզուր չէ, որ Տիգրանի շիրմաքարին Մոնթեի խոսքերն են՝ իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք: Խոնարհումս իմ ընկեր Տիգրան Մեծին»,-եզրափակում է զրուցակիցս:

Հ. Գ.- Տիգրան Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, ինչպես նաև Արցախի պաշտպանական բանակի վեցերորդ պաշտպանական շրջանի (Մատաղիսի) «Անձնուրաց պաշտպան» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia