Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Հասարակությունը դուրս կգա՞ երկարատև թմբիրից. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա ընթացքում Հայաստանի վերականգնման ուղղությամբ գրեթե ոչինչ չձեռնարկվեց, որի արդյունքում 2022 թվականին արդեն ավելի լուրջ մարտահրավերների ենք բախվում։ Նախ՝ հաշվի առնելով երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը՝ պատերազմից հետո Հայաստանը պետք է անմիջապես ձեռնամուխ լիներ պետական և անվտանգային համակարգի բարեփոխմանը, անհրաժեշտ սպառազինությունների ձեռքբերմանը և տնտեսության վերականգնմանը։ Եթե այս ամենն արվեր ժամանակին, ապա Հայաստանի շուրջ ստեղծված ներքին ու արտաքին իրադրությունն այսօր այսքան սուր բնույթ չէր ստանա, ու հակառակորդը այսքան չէր լկտիանա, որ հանդգներ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք ու հրաժարվեր հեռանալուց։

Բայց հետաքրքիրն այն է, որ պատերազմից արդեն մեկ տարի երկու ամիս ժամանակ է անցել, սակայն իշխանությունները հազիվ կարողանում են մի քանի ուղղաթիռ ձեռք բերել ու այդ ֆոնին փիառվել, թե իբր մեծ գործ են արել։ Սակայն ռազմավարական առումով խնդիր լուծելու համար անհրաժեշտ է պետական մակարդակի լուրջ աշխատանք։ Ցավալի է, բայց փաստ, որ պետական համակարգը լիովին քարուքանդ վիճակում է գտնվում, մի կողմից՝ պրոֆեսիոնալիզմն անտեսված է, մյուս կողմից էլ՝ ինչքան նորահայտ ու դիլետանտ դեմքեր կան, որոնք 2018 թվականին քայլելուց և իշխանություններին հաճոյանալուց բացի ոչինչով աչքի չեն ընկել, Փաշինյանի կողմից նշանակվում են ամենապատասխանատու պաշտոններում։

Ու Փաշինյանն էլ իր խոսքում կադրերի նշանակման այս մոտեցումն անընդհատ արդարացնում է նրանով, թե որքան կարևոր է, որ կարևորագույն պաշտոններում քաղաքական դեմքեր լինեն և քաղաքական պատասխանատվություն վերցնեն իրենց ուսերին։ Սակայն հարցն այն է, թե ինչքանո՞վ է, օրինակ՝ նպատակահարմար քաղաքական պատասխանատվությունը դեսպանների պաշտոններում քպականների նշանակման դեպքում, երբ միևնույնն է, այդ մարդիկ արտաքին քաղաքականության նրբություններին չեն տիրապետում և ընդունակ չեն արտաքին աշխարհում առաջ մղել Հայաստանի շահերը։ Այլ իմաստով՝ այսպիսի պրակտիկան կարելի է հասկանալ հետևյալ կերպ՝ Փաշինյանին պետք է, որ պետական համակարգի կարևորագույն օղակներում այնպիսի մարդիկ լինեն, որոնք իր գծած քաղաքական կուրսից մեկ միլիմետր չեն շեղվի, եթե նույնիսկ այդ կուրսը շատ դեպքերում հակասում է պետության շահերին։

Բացի դրանից, պետական համակարգը չափից դուրս բևեռացած է ու միայն մեկ անձի շուրջ է կառուցված։ Եվ պատահական չէ, որ քննադատական խոսքի կամ սոցցանցային հավանումների պատճառով մարդկանց կարող են աշխատանքից ազատել, ընդհուպ հետապնդումների ենթարկել։ Սուպերվարչապետական համակարգն էլ ծայրահեղ դրսևորումներ է ունենում, քանի որ փոխզսպման և հաշվետվողականության սկզբունքները չեն գործում, և Փաշինյանն ում ցանկանում, ինչ պաշտոնում ցանկանում, նշանակում է՝ առանց նշանակման նպատակահարմարությունը ներկայացնելու և հանրության առջև հաշվետու լինելու։ Դրա արդյունքում անվերջ նշանակումների ու ազատումների տեղապտույտում ենք։ Առաջիկայում էլ իշխանությունները նախագահ «կնշանակեն» իրենց քաղաքական շրջանակին հարող անձանցից մեկին, ու արդեն սուպերավտորիտարիզմը պատրաստ է։ Պետական համակարգի հետ մեկտեղ թշվառ վիճակի մեջ է հայտնվել տնտեսությունը։

Եվ անցած տարվա տնտեսական աճի մի զգալի հատվածը, որը հիմնված չէ հավել յալ արժեքի ստեղծման վրա, ուղղակի պղպջակ է։ Օրինակ՝ անցյալ տարի զգալիորեն աճել են խաղադրույքների ծավալներն ու դրանից եկող եկամուտները։ Եվ այս ոլորտում ներդրված գումարների ծավալը հասել է ՀՀ պետական բյուջեի ծախսերի չափին կամ ՀՆԱ-ի 2530 տոկոսին։ Իսկ խաղային ոլորտի վրա հիմնված առաջընթաց ապահովող տնտեսություն կառուցել հնարավոր չէ։ Հայաստանը պետք է մտածի սեփական արտադրությունը և ծառայությունները բարձր որակով կազմակերպելու և արտահանելու մասին, բայց իշխանությունները չեն ցանկանում կամ ընդունակ չեն այս ուղղությամբ մտածել։ Ոլորտի պատասխանատուների տրամաբանությունը տեղավորվում է միայն հանքերի գերշահագործման շրջանակներում։

Պղնձի գինը կբարձրանա, ՀՀ տնտեսությունը մի քիչ կշնչի, գինը կիջնի, տնտեսությունը ծանր վիճակում կհայտնվի։ Բացի դրանից, ներկայիս փուլում գնաճային ճնշումը հասել է առավելագույնի, թանկացել են դիզվառելիքը, բենզինը, էլեկտրաէներգիան, ջուրը, շուտով, ըստ երևույթին, թանկանալու է նաև բնական գազը։ Ու գրեթե ոլորտ չկա, որտեղ գնաճն իր ազդեցությունը չի թողնում։ Եվ սա այն պարագայում, երբ բնակչության եկամուտները չեն ավելացել։ Իսկ եթե տնտեսության մեջ իրավիճակն այսքան բարդ է, ապա պարզ է, որ առանց համապատասխան տնտեսական ներուժ ունենալու հնարավոր չէ կարգի բերել անվտանգության համակարգը, բարեփոխել զինված ուժերն ու արդիական սպառազինություններ ձեռք բերել։

Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, որ այս իրադրության պայմաններում զանգվածային բողոքի դրսևորումներ չկան այն դեպքում, երբ, օրինակ՝ տարիներ առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հուժկու ակցիաներ էին տեղի ունենում։ Միգուցե այս իրողությունը պատերազմից ու անցյալ տարի պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների վերարտադրման հետևանքով առաջացած ապատիայի ու հուսալքության արդյո՞ւնք է։ Դժվար է ասել: Բայց իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ առաջիկա ամիսներին երկրի սոցիալտնտեսական վիճակը կարող է այնքան վատանալ, որ դանակը ոսկորին կհասնի ու հազարավոր մարդիկ, այլ ելք չունենալով, ի վերջո դուրս կգան երկարատև թմբիրից ու կոնկրետ պահանջներ կներկայացնեն իշխանություններին։ Մանավանդ, առաջիկայում գարուն է, իսկ գարնանը, որպես կանոն, ակտիվ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation