Արագածոտնում 45-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայով, ովքեր օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Եղվարդի հիվանդանոց։



1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



