Լեդի Գագան նկարահանվել է Deadline ամսագրի շապիկի համար (լուսանկարներ)
PHOTOԱմերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան համարձակ հանդերձանքով նկարահանվել է Deadline ամսագրի շապիկի համար եւ հուզել երկրպագուներին: Համապատասխան լուսանկարները հայտնվել են արտիստուհու Instagram-յան էջում։
Սոցիալական ցանցում տեղադրված կադրում 35-ամյա աստղը կրում է մուգ մոխրագույն երկար բաճկոն եւ բարձրակրունկ երկարաճիտներ։ Ընդ որում, երեւում է, որ Գագայի վրա բացակայում է ներքնազգեստը։ Նրա դեմքին նյուդային երանգներով դիմահարդարում է արվել, իսկ կերպարն ամբողջացրել են փոքր ականջօղերով։
Երկրպագուները գնահատել են երգչուհու արտաքին տեսքը․ «Իդեալական», «գրողը տանի, դու ցնցող ես», «իմ ֆոտոժապավենը կպայթի, եթե դու կանգ չառնես», «անհավանական ես թվում», — գրել են նրանք։

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



