Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանը երկու ճանապարհ ունի

INTERVIEW

Արևմուտք-Ռուսաստանի Դաշնություն լարվածությունը՝ ի դեմս Ուկրաինայի, շարունակվում է։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե դեպքերի ի՞նչ զարգացում է սպասվում` քաղաքագետն ասաց․ «Կարծում եմ՝ ճգնաժամի հանգուցալուծման համար դիվանագիտական ռեսուրսներն առայժմ սպառված չեն, չնայած պատային իրավիճակ է ստեղծվել, որովհետև Ռուսաստանը կանխատեսելիորեն չստացավ այն, ինչ ակնկալում էր։ Մյուս կողմից՝ հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար ակնհայտ է, որ էսկալացիայի խորացումը բերելու է անկանխատեսելի հետևանքների, ու երկու կողմերն էլ դեռ բաց են թողել բանակցությունների դուռը, որովհետև ռուսները խոսում են նոր գրավոր արձագանքի մասին, ԱՄՆ-ն սպասում է, որ Բլինքեն-Լավրով նոր հանդիպում պետք է տեղի ունենա, այնուամենայնիվ, խնդրի լուծման դիվանագիտական ռեսուրսներ դեռևս կան։ Կարծում եմ՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է ընթանում ու անկախ կոշտ հռետորաբանությունից, հակամարտության գլոբալ կողմերը, այնուամենայնիվ, կարող են ինչ-որ փոխզիջումային լուծումների գալ, որովհետև երկար ընդմիջումից հետո «Նորմանդական քառյակն» էլ կարողացավ հանդիպել: Խոսքս Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական խորհրդականների մասին է ու շատ փոքր, բայց որոշակի առաջընթաց այդ հանդիպումներում արձանագրվեց։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ գնալ էսկալացիայի, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, կա՛մ փորձել Արևմուտքի հետ փոքր խնդիրների շուրջ համաձայնությունների գալ, նույն է, թե փորձել ֆիքսել այն հարցերը, որտեղ կան համագործակցության կամ կոնսենսուսի գալու հնարավորություններ»։

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը, այնուամենայնիվ, գնալու է զիջումների Սուրեն Սուրենյանցն ասաց․ «Զիջումների բոլորն են գնալու, որովհետև, եթե կոմպրոմիսներ ձևավորվում են ՝ փոխզիջումներն անխուսափելի են։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ն, չնայած, գրավոր որևէ հավաստիացում չեն տալու Ռուսաստանին, այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու, այնուամենայնիվ, նկատելի է նաև, որ դիվանագիտական շփումների ժամանակ ընդունում են, որ այսօր Վրաստանի, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Սա ակնհայտորեն փոխզիջում է Արևմուտքի կողմից, նաև Արևմուտքը համաձայն է, որ սպառազինության նկատմամբ փոխադարձ վերահսկողություն լինի, ինչը կնպաստի Արևելյան Եվրոպայում կայունության հաստատմանը։ Բնականաբար, ակնկալվում է, որ Ռուսաստանն էլ կանի ողջամիտ փոխզիջումներ, օրինակ՝ կհրաժարվի Ուկրաինայում իշխանություն փոխելու մտադրությունից կամ ներխուժման պլաններից։ Բնականաբար, երկու կողմն էլ կարող են գնալ ռացիոնալ փոխզիջումների, հիմա այնպիսի իրավիճակ է, որ միաբևեռ աշխարհ գոյություն չունի, կողմերը ստիպված են լինելու ինչ-որ համաձայնությունների գալ, եթե շահագրգռված են գլոբալ անվտանգության ու կայունության հարցերով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System