Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը՝ ռուսական Badlon ամսագրում (լուսանկարներ)
LIFEՀայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը, նկարահանվել է իտալական Grazia ամսագրի համար, այժմ գրավում է ռուսատանցիների սիրտը։
Արմինեն նկարահանվել է ռուսական Badlon ամսագրի համար։ Այս մասին մոդելը հայտնել է իր Instagram-ում՝ ֆոտոշարքից լուսանկարներ հրապարակելով։ Նշենք, որ ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճաբանը՝ Սու Ստեփանյանը, դիզայները՝ Նենսի Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Badlon-ը ստեղծվել է 2020 թվականին՝ Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձեւության եւ արվեստի գործիչների համար։

1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



