Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս էին հնում տարբեր ազգերը նշում Նոր տարին

SOCIETY

Տոնածառի պատմությունից…

Կելտական ցեղերը (հռոմեացիները նրանց գալլեր էին անվանում), որոնք մ.թ.ա. 6-5 դդ. բնակվել են ներկայիս Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Հյուսիսային Իսպանիայի տարածքներում, իրենց օրացույցն ունեին, Արեգակին նվիրված տոն, որը խորհրդանշում էր կրակը: Արեգակի և մարդկանց միջև միջնորդ էր ծառայում եղևնու զարդարված գերանը, որի վրայից կախ էին տալիս զանազան ուտեստներ, իսկ հետո այն գլորում էին վառվող օջախի մեջ: Այնտեղ եղևնու գերանը Արեգակին նվիրված տոնի ընթացքում դանդաղորեն այրվում էր` ընտանեկան օջախն ազատելով չար ոգիներից: Կելտերը հավատում էին, որ տոնակատարության ժամանակ Արեգակից երկրի վրա բարեբեր հուր է թափվում, որից ծնվում էր Աստծո զավակը:

Հետագայում հռոմեացիները հպատակեցրին կելտերին, և տեղի ունեցավ ժողովուրդների ու կրոնների միախառնում: Եղևնու գերանը աստիճանաբար փոխարինվեց եղևնու ճյուղերով, ապա նաև ոչ մեծ եղևնիով, որը կախում էին առաստաղից: Եղևնուն առնչվող այս ծիսակատարությունը խորհրդանշում էր բուսականության նախագարնանային զարթոնքը Արեգակի զորությամբ:

Դժվար է ասել, թե տան առաստաղից կախված եղևնին երբ է հայտնվել հատակին: Սակայն որտեղ էլ, որ նա գտնվել է, վրայից կախ են տվել զանազան ուտեստներ (խնձոր, ընկույզ, ողկույզներ, գաթա…), ինչպես նաև նվիրաբերել են մորթիներ, ժապավեններ: Հեթանոսական այդ հնագույն ծիսակատարությունների նպատակը նվիրատվությունների միջոցով միաժամանակ թե՛ բարի և թե՛ չար ոգիերին սիրաշահելն էր:

Հռոմեացիների միջավայրում Նոր տարվա սկիզբը կոչվել է «կալենդներ», որ նշանակում է յուրաքանչյուր ամսվա սկիզբ: Հայերեն «կաղանդ», «կաղնդել» բառերը նույնպես բխում են լատ. «Calendar»-ից:

Ամանորյա տոնածառը ժամանակակից տեսքով առաջին անգամ հայտնվել է Գերմանիայում 17-րդ դարում: Իսկ 19-րդ դարից սկսած այն տարածվել է քաղաքակիրթ բոլոր երկրներում: Եկեղեցին նույնպես ընդունեց ամանորյա տոնածառը` մտցնելով որոշ նորամուծություններ, որոնցից մեկը վառվող մոմերն էին: Ուշագրավ է, որ այսօր էլ գերեզմաններում եղևնիներ են տնկվում, որոնք, ըստ մեր նախնիների, նպաստում են մահացած մարդու արժանավայել տեղափոխմանը երկնային թագավորություն: Ի դեպ, հին գերմանացիները տոնածառը զարդարում էին խնձորներով (պտղաբերության խորհրդանիշը), ձվերով (զարգացող կյանքի խորհրդանիշը) և ընկույզներով (աստվածային նախախնամության անըմբռնելիության խորհրդանիշը):

Ի՞նչ ամանորյա սովորություններ գոյություն ունեն

Որտեղի՞ց են առաջացել Նոր տարվա սովորությունները մարդկանց մոտ: Այդ սովորությունները գալիս են շատ հնուց և մասամբ կապված են նախնադարյան ժողովուրդների պատկերացումների հետ: Նախնադարյան ժամանակներից են մնացել բոլոր ժողովուրդների մոտ տարածված փոխադարձ հյուրասիրության, շնորհավորելու, գուշակության, Ձմեռ պապի, տոնածառի սովորությունները: Մինչև այժմ տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակ են նշում Նոր տարին: Ըստ հնդկական և եգիպտական հին տարեցույցների՝ Ամանորի տոնը նշանակում էր պաշտամունք` նվիրված կենսատու Արեգակին կամ առատություն և լիություն բերող ջրերին:

Հին եգիպտացիները Նոր տարվա սկիզբ համարում էին Սիրիուս աստղի ծագման, այսինքն` ամառային արևադարձի օրը (հունիսի 22): Դա կապված էր Նեղոսի հորդացման հետ:

Եբրայական և չինական գրավոր կամ չգրված օրենքների համաձայն, այդ տոնը փառաբանում էր շարունակ վերանորոգվող տարվա եղանակները, իսկ հին հույների Նոր տարվա սկիզբը զուգադիպում էր ամառվա կեսին` նորալուսնի առաջին ծագելուն:
Հռոմեացիները Նոր տարին տոնում էին գարնանամուտին՝ մարտ ամսի 1-ին, երբ բնության զարթոնքին զուգընթաց փոխվում էին կոնսուլներն ու բարձրաստիճան պաշտոնյանները:

Սակայն, ինչպես պատմությունն է վկայում, մ.թ.ա. 154 թվականին, Իբերական թերակղզում ծագած մի խռովության պատճառով կոնսուլների փոփոխումը հետաձգվում է, և արարողությունը տեղի է ունենում տասը ամիս հետո, այսինքն` մ.թ.ա. 153 թվականի հունվարի 1-ին: Դրանից 108 տարի անց Հուլիոս Կեսարը հաստատեց տարեցուցային նոր ծրագիր, որը տարին բաժանում էր 12 ամիսների: Այդ օրվանից հունվարի 1-ը համարվում է տարվա սկիզբ և տոնվում է մարդկության մեծ մասի կողմից` որպես ժամանակի վերանորոգման խորհրդանիշ և կապակցող կամուրջ հաջորդ տարիների միջև:

Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում մինչև 1872-1892 թվականներիը Նոր տարին հանդիսանում էր լիալուսնի այն օրը, երբ Արևը անցնում է Ջրհոս համաստեղության միջօրեականով (փետրվար ամսին):

Վիետնամում յուրաքանչյուր տան այգում կանգնեցնում էին նեուն: Դա կտրված բամբուկի ծառ է, որը զարդարվում է գույնզգույն թղթե ժապավեններով և լապտերներով: Առավոտյան շնորհավորելով ծանոթներին ու հարևաններին` բոլորը հավաքվում են մեկի տանը և սկսում տոնակատարությունը, իսկ հետո` զբոսանքը:

Նույնիսկ Եվրոպայում միջին դարերում Նոր տարվա տոնակատարության միասնական օր չկար: Գերմանիայում մինչև 16-րդ դարի կեսը, իսկ Ֆրանսիայում մինչև 1556 թվականը Նոր տարին համընկնում էր Զատիկի օրվա հետ: Անգլիայում մինչև 1752 թվականը Նոր տարին նշվում էր մարտի 26-ին: Սիրիացի քրիստոնյաների մոտ այն սկսվում էի օգոստոսի 1-ից: Հրեաների մոտ Նոր տարին հաշվում էին մարտի մեկից: Դա կապված էր կրոնական այն ավանդության հետ, թե Մովսեսին ու Ահարոնին պատվիրվել էր հին հրեական նիսան ամիսը (որը համընկնում էր մարտ-ապրիլ ամիսների հետ) համարել Նոր տարվա առաջին ամիս: Ավելի ուշ եկեղեցական օրացույցը միացվեց քաղաքականի հետ, որի համաձայն Նոր տարին սկսվում էր սեպտեմբերի 1-ին:
Պետրոս l-ը այն տեղափոխեց հունվարի 1-ին: Նրա կարգադրությամբ Նոր տարվա օրը բնակիչները իրենց տները զարդարում էին սոճու ճյուղերով, շնորհավորում միմյանց:

ԱՂԲՅՈՒՐԸ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025