«Դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն». Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Պատգամավոր Հայկ Մամիջանյանի դեմ նիկոլապատկան կիսագրագետների բարձրացրած վայնասունը հասկանալու համար, ԵԽԽՎ կայքում ծանոթացա ընդունված բանաձևին:
Այն, որ Եվրոպան աչքերն ամուր փակել է Հայաստանում ոտնահարվող իրավունքների, անարդարությունների և քաղաքական հետապնդումների վրա, դա մենք գիտենք: Դրա մասին տարբեր առիթներով, զրուցել ենք նաև ՀՀ ում ԵՄ անդամ երկրների որոշ դեսպաններին ու դիվանագետների հետ: Իրենք էլ գիտեն, ու առայժմ լռում են, որովհետև երևի թե Նիկոլն իրենց դեռ պետք է:
Այն, որ ընտրություններում հաղթող համայնքների ընդդիմադիր ղեկավարը, հայտնվում են ճաղավանդակների հետևում, դա անշուշտ ժողովրդավարություն է:
Այն, որ իշխող ուժի կենսագրություն չունեցող պատգամավորիկը, իրենց ուժին իրավացիորեն քննադատող մամուլին, համաժողովրդական թիվ մեկ ամբիոնից, անձնական վիրավորանք է հասցնում, դա ևս հանդուրժողական և ժողովրդավարական ուղի է:
Այն, որ չագուչով ու սպառնալիքներով զինված վարչապետը` նախընտրական քարոզարշավ է անում, դա ևս հայկական ժողովրդավարության խոշոր նվաճումն է: Այն, որ 50 հոգանոց սոցիալական բողոքի մասնակից քաղաքացիների դիմաց 250 հոգանոց ոստիկանական շուրջպար են կազմակերպում` դա ևս ժողովրդավարական է: Եվ այդպես շարունակ:
Հայկը դեմ է քվեարկել, ու շատ ճիշտ է արել, որովհետև ոչ մեկին պետք չէ խաբեության, աճպարարության, կեղծիքի ու քաղաքական հետապնդումների վրա կառուցված «ժողովրդավարություն»:
Իսկ ազերիները ինչու են դեմ քվեարկել բանաձևին, դա ևս պարզ դարձավ ինձ: Որովհետև ոչ թե նեղվել են հայկական «ժողովրդավարությունից», այլ չեն ընդունվել իրենց առաջարկած հակահայկական, հակաարցախյան առաջարկները` ի շնորհիվ նաև Hayk Mamijanyan-ի ակտիվ ջանքերի:
Կեցցե´ս Հայկ ջան, ամեն ինչ ճիշտ է: Նիկոլի խունտան խորհրդարանական դիվանագիտությունից էլ ոչինչ չի հասկանում: Ինչ ուզում են, թող գրեն-տարածեն: Հայաստանը մեկն է և մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը ծաղրի առարկա դարձնեն դրսից և ներսից:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



