«Ոչ մի հրաշագործ ուժ չի գալու մեզ օգնության»․ Արթուր Ալավերդյան
BLOGԱրթուր Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն ժողովուրդը, որը չի ցանկանում կերակրել իր բանակը, շուտով ստիպված կլինի կերակրել օտարինը»,- այս խոսքերը միաժամանակ վերագրում են թե Կլաուզեվիցին, թե Նապոլեոն Բոնապարտին։
«Այն ժողովուրդը, որը չի ցանկանում կերակրել իր բանակը, շուտով ստիպված կլինի կերակրել օտարինը»,- այս խոսքերը միաժամանակ վերագրում են թե Կլաուզեվիցին, թե Նապոլեոն Բոնապարտին։
Հայկական բանակի կազմավորման 30 ամյակն ենք նշում այսօր։ Ցավոք, շնորհավորանքների ու ցնծության խոսքերի փոխարեն այսօր հետ ենք նայում ու վերլուծում բացթողումները։ Իսկ այդ բացթողումների մեղավորները բոլորս ենք, ու բոլորս էլ չափազանց թանկ գին ենք վճարում դրանց համար։ Սակայն, ինչպես միշտ ես նշում եմ, հիմա առավել եւս մենք իրավունք չունենք թեւաթափ լինելու ու հուսահատվելու։ Արդեն ժամանակն է, որ գիտակցենք ու հասկանանք, որ ամեն բան մեր ձեռքերում է, ու ոչ մի հրաշագործ ուժ չի գալու մեզ օգնության։ Համախմբվենք, միանանք ու ամուր կանգնենք մեր բանակի կողքին։ Օր ու գիշեր աշխատենք ու առանց տրտնջալու սատար լինենք մեր բանակին։ Սա է մեր միակ փրկությունը՝ համատարած մոբիլիզացվել , չեզոքացնել մեզ սպառնացող վտանգները, արդիականացնել ու ուժեղացնել բանակը՝ դրանով հզորացնելով մեր երկիրը։
Մեր ապագա հաղթանակներն անխուսափելի կլինեն, եթե հիմա բոլորս գիտակցաբար աշխատենք այս ուղղությամբ՝ ամեն մեկս մեր ոլորտում, մեր ուժերի ներածի չափով։
Շնորհավոր տոնդ, հայ զինվոր։ Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



