Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի և Հադրութի վերադարձի մասին

POLITICS

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի նվիրյալներ,

Շնորհավորում եմ հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, մաղթում՝ անխռով ծառայություն և հաղթական փառքով պսակված ուղի: Լիահույս եմ, որ այսուհետև միայն հաղթանակներ կկերտենք։

Հայկական բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է, մեր հպարտությունն է, մեր գոյատևման գրավականը, մեր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։ Այն մեր պապերից, մեր հայրերից ստացած պատմական ժառանգություն է, որին պետք է սրբորեն վերաբերվենք։

Մենք պետք է գիտակցենք, որ մեր տունը, մեր օջախը ոչ թե այն տանիքն է, որտեղ մենք ապրում ենք, այլ առաջին հերթին մեր հայրենիքն է, մեր բանակն է։

Մենք պարտավոր ենք սիրել ու պաշտել մեր հայրենիքը։

Անցած 3 տասնամյակի ընթացքում մեր բանակն անցել է բազում դժվարությունների միջով, հաղթահարել ծանր փորձություններ, դիմագրավել լրջագույն մարտահրավերների և այժմ էլ, թեկուզ վիրավոր, բայց շարունակում է պատվախնդրորեն կատարել իր առջև դրված խնդիրները։

Թե՛ արցախյան վերջին պատերազմում, թե՛ դրանից հետո կանոնավոր բանակի կողքին այսօր կարևոր դերակատարում ունեն նաև կամավորական ջոկատները։ Նոր իրողություններով պայմանավորված` նրանք հաճախ ստիպված են մարտական հերթապահություն իրականացնել իրենց բնակավայրերի մատույցներում, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դարձան սահմանամերձ, իսկ թշնամին մխրճվեց մեր հայրենիքի տարբեր հատվածներ և դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։

Ցավալի իրողություն է, բայց սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությունն այսուհետ արդեն անհրաժեշտություն է, օրվա հրամայական։ Պետք է արձանագրել, որ վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու համար ժամանակ է պետք։ Սակայն ժամանակը չի կարող որևէ բան փոխել, եթե միասնաբար չպայքարեք։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը մեր ցավի ու հերոսական մաքառումի, մեր պատվի ու արժանապատվության օրն է։ Այն նաև հիշատակի օր է։ Նրանց հիշատակի, ովքեր արցախյան պատերազմներում հավատարիմ մնացին զինվորական երդմանն ու անձնվիրաբար մարտնչեցին Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար` հավատալով մեր հաղթանակին։ Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի զոհասեղանին` չդավաճանելով իրենց հերոսական առաքելությանը և դարձան ազգային հպարտության խորհրդանիշ և փարոս սերունդների համար։

Պատերազմը չի ավարտվել։ Մեր հիմնական գոյամարտն առջևում է։ Մենք պետք է ազնիվ գտնվենք և սթափ գնահատենք իրավիճակը, ուղիղ նայենք մեզ սպառնացող վտանգներին և ապավինենք բացառապես մեր ուժերին, ինչն ամենևին չի նշանակում, որ մեր դաշնակիցների հետ չպետք է գործակցենք, հակառակը` պետք է մեր անձնական և դիվանագիտական կապերն օգտագործենք դրանք ավելի ամրապնդելու և մեզ համար առավել շահեկան հունով տանելու ուղղությամբ։

Մենք պետք է արդիականացնենք մեր սպառազինությունը, պետք է կրթվենք, տնտեսապես հզորանանք, որ թշնամին չհամարձակվի մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել։

Մեր երկրի ու պետության համար այս վճռորոշ փուլում պետք է առավել միասնական ու միաբան լինենք, անկախ մեր հավակնություններից մենք պարտավոր ենք մեկտեղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցների ներուժը, որ կարողանանք մեր հայրենիքի համար մի նոր վերածնունդ ապահովել, հզոր ու մարտունակ բանակ կառուցել։

Միայն այդ դեպքում մեր հաղթանակն այլընտրանք չի ունենա, միայն այս դեպքում մեզ կհաջողվի ջախջախել թշնամուն նույնիսկ անհավասար կռվում։ Մենք պետք է պատրաստ լինենք պայքարելու այնքան ժամանալ, քանի դեռ դրա կարիքը կա։

Համոզված եմ, որ մեր արժանավոր սպաների, ազգասեր հայորդիների շնորհիվ կհաղթահարենք բոլոր անհարթություններն ու անորոշությունները։

Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, մեր պատմական հայրենիքի, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ Զինված ուժերի սպայական կազմին, բանակաշինության ակունքներում կանգնած մեր հայրենակիցներին, հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին, ամբողջ հայ ազգին, անկոտրում կամք և վճռականություն, ոգու ամրություն և համազգային միասնություն բոլորիս` ի փառս Հայաստանի և Արցախ աշխարհի:

Շնորհավո՛ր տոնդ Հայոց բանակ, հայ սպա։ Շնորհակալ ենք Ձեզ, հերոսածին հայ մայրեր։

Փա՛ռք Հայոց բանակին, նրա մարտիկներին։
Հավերժ հիշատակ և խոնարհում մեր ընկած եղբայրներին ու նրանց ընտանիքներին», - նշված է ուղերձում։

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded