Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանին
INTERNATIONAL NEWSՏաջիկստանը ծանր տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Ղրղզստանի հետ հակամարտության գոտում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը հղումով։
Սահմանապահ ծառայության տնօրեն Ուլարբեկ Շարշեևի խոսքով՝ տաջիկական կողմն է, որ չի դադարեցնում կրակը և շարունակում է ծանր զինտեխնիկա ու անձնակազմ կենտրոնացնել սահմանին։
Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ էր արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ հրադադար հաստատել երկրների միջև սահմանին։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի, մեկ մարդ մահացել է։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



