Արտարժույթները թանկացել են. «Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կայացել
ECONOMICSՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 480.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.62 դրամով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` եվրոյի փոխարժեքն աճել է 2.51 դրամով և կազմել 526.54 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.03 դրամով և կազմել 715.40 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով և կազմել 6.86 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են արծաթը` 221.36 դրամ, ոսկին`16 հազար 501.41 դրամ, պլատինը` 13 հազար 377.23 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: Առաջարկը կազմել է 485.00 դրամ, պահանջարկը` 483.75 դրամ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



