Կանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից
INTERNATIONAL NEWSԿանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից՝ երկրի սահմաններին «ռուսական զինուժի կուտակման» պատճառով, հայտնում է Reuters-ը։
«Ուկրաինայում եւ նրա շրջակայքում ռուսական զորքերի շարունակական կուտակման եւ ապակայունացնող գործողությունների պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես հետ կանչել Կանադայի դեսպանատան աշխատակիցների մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ ընտանիքի նրանց ուղեկցող անդամներին»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարել էր, որ դիվանագետների ընտանիքների անդամներին հրահանգում է լքել Ուկրաինան՝ նշելով, որ «Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի»։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



