ՆԱՏՕ-ն նախատեսում է լրացուցիչ մարտական խմբեր ուղարկել դաշինքի արևելյան սահմաններ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դիտարկում է իր ներկայությունն արևելքում մեծացնելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դա կարող է ներառել ՆԱՏՕ-ի մարտական խմբերի լրացուցիչ տեղակայում, դա կիրականացվի համաչափ՝ մեր միջազգային պարտավորություններին համապատասխան՝ Եվրոպայում բոլորիս անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Արեւմտյան Եվրոպայում տեղակայված իր զորքերի մի մասը Արեւելյան Եվրոպա տեղափոխելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում դիվանագիտական աղբյուրին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



