Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գինեսի ռեկորդակիր խորհրդային ֆոտոխցիկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պրոֆեսիոնալ լուսանկարիչները և պարզապես սիրողները, որոնք արդեն 40 տարեկանից մեծ են, հավանաբար իրենց առաջին լուսանկարները կատարել են Սմենա-8 ֆոտոխցիկով կամ դրա հետնորդ Սմենա8Մ- ով: Վերջինս ժամանակին անգամ մտել է Գինեսի ռեկորդների գիրք` որպես մոլորակի ամենատարածված ֆոտոխցիկը: Իր ամբողջ պատմության ընթացքում արտադրվել է դրա մոտ 21 միլիոն օրինակ:

Պարզապես պատկերացրեք այս ցուցանիշը: Սմենա-8ը մշակվել է Լենինգրադի Լենինի անվան օպտիկական-մեխանիկական գործարանում: Առաջին ֆոտոխցիկը վաճառքի է հանվել 1963 թվականին, իսկ 7 տարի անց այդ ֆոտոխցիկի պատմությունը շարունակել է նորացված Սմենա-8Մ-ը: Այդ մոդելը արտադրվել է 25 տարի՝ մինչև 1995 թվականը: Ներկայիս նույնիսկ ամենալավ ժամանակակից ֆոտոխցիկը, որպես կանոն, փոխելու, թարմացնելու կարիք է ունենում ամենաշատը երեք տարի անց: Իսկ ո՞րն է Սմենայի «երկարակեցության» գաղտնիքը:

Բանն այն է, որ համեմատելով իր ժամանակվա այլ մոդելների հետ՝ կարելի է փաստել, որ Սմենա-8Մ ֆոտոխցիկն ունեցել է մի շարք առավելություններ: Առաջին հերթին եղել է ֆիքսված գին: Երկար տարիներ Սմենայի արժեքը եղել է 15 ռուբլի, ինչը բավականին մատչելի էր խորհրդային քաղաքացիների համար: Շատ հաճախ ֆոտոխցիկը նվիրել են երեխաներին և դրանով իսկ խրախուսել նրանց լուսանկարչության հիմունքները սովորել: Սմենա-8Մ-ը իսկապես կարելի է կոչել ընտանեկան ֆոտոխցիկ:

Նրա միջոցով են ֆիքսվել բոլոր կարևոր և նշանակալի իրադարձությունները` արձակուրդները, արշավները դեպի բնություն կամ ծով, զբոսաշրջային ուղևորությունները և այլն: Այն եղել է համարյա յուրաքանչյուր զբոսաշրջիկի անբաժանելի իրը: Երկրորդ հերթին, չնայած բավականին ցածր գնին, Սմենա-8Մ-ը եղել է որակյալ և հուսալի ֆոտոխցիկ և իր ցուցանիշներով չի զիջել մյուս՝ շատ ավելի թանկ մոդելներին: Սմենա-8Մ-ով հնարավոր է եղել ստանալ բարձրորակ լուսանկարներ: Երրորդ հերթին՝ ֆոտոխցիկը ունեցել է շատ պարզ կառուցվածք, և հեշտ է եղել այն վերանորոգել:

Դա նույնիսկ երեխաներն են արել: Բարձրորակ նկար ստանալու համար բավական էր որոշել նկարվողի հեռավորությունը և, կախված դրանից, սահմանել հստակությունը: Հաճախ հեռավորությունը չափել են քայլերով, որից հետո վերադարձել ելման կետ և լուսանկարել: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ բարձրորակ լուսանկարներ ստանալու համար պետք էր ունենալ նվազագույն գիտելիքներ, այդ իսկ պատճառով ԽՍՀՄ-ում գրեթե բոլոր դպրոցներում եղել են լուսանկարչական արտադասարանական խմբակներ: Ֆոտոխցիկի չորրորդ առավելությունն այն էր, որ այն բավականին թեթև էր և կարող էր աշխատել ցանկացած եղանակին, նույնիսկ ուժեղ սառնամանիքների ժամանակ, այսինքն, այսպես կոչված, «վսեսեզոնկա» էր:

Պետք է հաշվի առնել նաև, որ շնորհիվ այն բանի, որ Սմենա8Մ-ը մեգապոպուլ յար էր, ցանկացած վայրում դժվար չէր գտնել երկու տեսախցիկ, որոնց միջոցով հնարավոր էր ստերեոլուսանկարներ ստանալ: Իհարկե, ներկայումս գիտությունը շատ է առաջ գնացել, և Սմենա-8Մ ֆոտոխցիկն արդեն իսկ ինքն է պատմություն դարձել այնպես, ինչպես ֆոտոժապավենը: Հիմա գերիշխող են թվային ֆոտոտեսախցիկները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card