Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ոչ թե ուղղակի անհասկանալի է, զազրելի, այլ նաև դեմ է բարոյականության բոլոր նորմերին. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեխայի ծնունդն ընտանիքում ամենաիսկական ուրախություն է: Երբեմն մարդիկ անգամ տարիներով են սպասում այդ կարևոր իրադարձությանը, ոմանք, ավաղ, այդպես էլ չեն վայելում ծնող դառնալու բերկրանքը: Ոմանք էլ դառնում են, բայց այդպես էլ չեն հասկանում ստանձնած պատասխանատվությունը: Եթե առողջական խնդիրներ չկան, ամեն ինչ ավելի հեշտ «կստացվի», բայց երբեմն փոքր ու մեծ խնդիրներն ուշացնում են երեխայի լույս աշխարհ գալը:

Նորություն չենք ասի՝ երեխա ունենալու ցանկությանը զուգահեռ քայլում է նաև ֆինանսական միջոցներ ունենալու կարևորությունը: Հիմա անգամ ամենասովորական հարցով բժշկի դիմելուց պետք է վստահ լինես, որ գումար ունես, այդ պատճառով է նաև, որ մեր քաղաքացիների մոտ շատ դեպքերում «դանակը ոսկորին է հասնում», հետո դիմում են բժշկական հաստատություններ: Իմ ծանոթներից շատերը երեխա ունենալու ճանապարհին առնչվել են բազմաթիվ խնդիրների՝ հոգեբանական, բայց ավելի շատ ֆինանսական: Հրաշալի կլինի, եթե պետությունը պատասխանատվություն ստանձնի և օգնի ընտանիքներին, որոնք երեխա չունեն, հրաշալի է, որ դա անում է պատերազմում երեխա կորցրած ընտանիքների համար՝ հոգալով ֆինանսական ծախսերի մասին: Բայց սա այն հարցն է, որի մասին ավելի հաճախ պետք է լռել, մեկ-երկու իրազեկումը կամ ծնողների հետ անհատական աշխատանքը բավարար է, որ նրանք տեղեկանան այս հարցում կառավարության դիրքորոշման մասին և վերջ:

Երկրի ղեկավարն ամեն առիթով ասում է այդ մասին, կառավարության նիստերին, տարբեր հանդիպումների ընթացքում, թվեր ներկայացնում անգամ ամանորյա ուղերձի ժամանակ՝ կարծես նորից մեզ հիշեցնելով, որ հազարավոր տղաներ, այո՛, չվերադարձան իրենց ծնողների մոտ, բայց տեսեք՝ նորերն են ծնվում: Բարով ծնվեն, սփոփանք և ուրախություն բերեն իրենց ծնողներին, որովհետև իսկական հերոսություն է որդիներ կորցնելուց հետո համարձակ որոշում կայացնել և նորից մայրանալ, ասենք, 45 կամ 50 տարեկանում: Այդ երեխաները երբեք չեն լրացնելու իրենց ավագ եղբայրների բացն ընտանիքում, բայց հուսահատության սահմանագծին հայտնված ընտանիքների համար բալասան են լինելու, թեթևացնելու են չսպիացող վերքերի ցավը: Բայց պատերազմում որդի կորցրած ընտանիքներում նոր ծնունդը չի կարող 100 փաստերից մեկը լինել: Չի կարելի այս հարցում էլ պոպուլիզմով առաջ ընթանալ:

Այս ե՞րբ կորցրեցինք մեր մարդկային դեմքը: Արդյո՞ք կարելի է սա շահարկման, գլուխ գովելու առիթ դարձնել: Այո՛, Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները վաղուց արդեն հատել են թույլատրելիի շատ սահմաններ: Նրանք վաղուց արդեն մոռացել են մի շարք կարմիր գծերի մասին՝ պետականության, պետական գաղտնիքի, սահմանների անառիկության, մի շարք հարցերում լռելու և փոխարենը գործ անելու կարևորության մասին: Նոր ծնվող երեխայի հաշվին փիառ անելը և թվեր հրապարակելը, ներեցեք, բայց ոչ թե ուղղակի անհասկանալի է, զազրելի, այլ նաև դեմ է բարոյականության բոլոր նորմերին: Ի վերջո, անբարոյականությունը միայն մարմինը վաճառելը չէ, արարքներ կան, որոնք վաղուց արդեն այդ շարքում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards