Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


Թեստ. Ընտրեք Ամանորյա տոնածառի գնդիկներից որևէ մեկը և իմացեք, թե ինչպիսին կլինի Ձեզ համար 2016 թվականը

LIFE

168.am-ը գրում է.

Գնդիկ համար 1 – Տարին Ձեզ համար Արտասովոր կլինի: Նույնիսկ եթե Ձեզ նախօրոք զգուշացնեն, Դուք, միևնույն է, չեք հավատա: Տարին այն աստիճան կտարբերվի Ձեր ամբողջ կյանքից, որ Դուք չեք դադարի զարմանալ: Հիշեք, արտասովորը, նորը չի նշանակում՝ վատ, հատկապես Ձեզ համար:

Գնդիկ համար 2 – Տարին Ձեզ համար Ռոմանտիկ կլինի: Հնարավոր է՝ ամենառոմանտիկներից մեկը Ձեր կյանքում: Ամեն ինչ պարուրված կլինի քնքշությամբ և ջերմությամբ: Այն կպատի Ձեզ և կնվիրի վեհ զգացմունքներ և հաճույք կատարվածից:

Գնդիկ համար 3 – Տարին Ձեզ համար Հաջող կլինի: Ամենահաջողներից մեկը կյանքում: Կարևոր է ճիշտ պատկերացնել առաջնայնությունը, ընտրել ոլորտը, որոնցում հաջողությունը հատկապես կարևոր է Ձեզ համար, և ուժ ծախսել այլ բաների վրա: Դուք շատ բանի կհասնեք, եթե հենց սկզբից ընտրեք ճիշտ ուղղությունը:

Գնդիկ համար 4 – Տարին Ձեզ համար Ուրախ կլինի: Եթե Դուք նույնիսկ շատ լուրջ եք տրամադրված, դա չի խանգարի Ձեզ լիաթոք ուրախանալ այս տարի: Ուրախության համար բազում առիթներ կլինեն: Ձեզ ծիծաղը և անկեղծ ժպիտը դեպի Ձեզ կգրավեն շատ լավ մարդկանց, ինչպես՝ աշխատավայրում, այնպես էլ՝ անձնական կյանքում:

Գնդիկ համար 5 – տարին Ձեզ համար Հանգիստ կլինի: Ոչ մի եռուզեռ, ոչ մի տհաճ անակնկալ, ամեն ինչ կընթանա համաչափ և սահուն, հենց այնպես, ինչպես Դուք կուզենայիք: Այս տարին կդառնա Ձեզ համար շունչ քաշելու ժամանակ` լուրջ քայլեր անելուց առաջ:

Գնդիկ համար 6 – Տարին Ձեզ համար Երջանիկ կլինի: Ընդ որում, Դուք կգիտակցեք յուրաքանչյուր վայրկյանը: Սա այն դեպքն է, երբ հիշում և հասկանում են, որ երջանկությունը եղել է: Ոչ: Երջանկությունը կդառնա Ձեր կյանքի մշտական ուղեկիցը, Դուք կսովորեք այն միշտ զգալ և կիսվել մարդկանց հետ:

Գնդիկ համար 7 – Տարին Ձեզ համար Բարի կլինի: Ուղիղ մեկ տարի աշխարհը կթաքցնի ատամներն ու ճանկերը և օրորոցային կերգի: Ձեզ մոտ կփոխվի տեսանկյունը. սրանից հետո Դուք ամեն ինչում կզգաք տիեզերքի բարությունը: Դուք կհասկանաք, որ բարությունը դա և՛ պաշտպանություն է, և՛ զենք:

Գնդիկ համար 8 – Տարին Ձեզ համար Ոչ ստանդարտ կլինի: Եթե Դուք աթեիստ եք, ապա Ձեզ համար դժվար կլինի: Որովհետև բացատրել այն, ինչ կկատարվի, տրամաբանորեն Դուք չեք կարող: Դուք չեք նստի ինքնաթիռ, որը հետագայում վթարի կենթարկվի, մանրադրամով կգնեք շահող լոտոյի տոմս, և այլն:

Գնդիկ համար 9 – Տարին Ձեզ համար Խոստումնալից կլինի: Ձեզ կթվա, որ ամբողջ աշխարհը հանկարծ հիշել է Ձեզ և բոլորը Ձեր կարիքն ունեն: Դա իսկապես այդպես է: Դուք բազում պլաններ կունենաք` վերաբերող կյանքի բոլոր բնագավառներին: Ամեն ինչ միանգամից չի կատարվի, որոշ նախագծեր կդառնան հիմք` Ձեր ապագայի համար:

Գնդիկ համար 10 – Տարին Ձեզ համար Հետաքրքիր կլինի: Ժամանակները կմնան նույնը: Դուք կփոխվեք: Ձեզ կհետաքրքրեն շատ բաներ և Ձեր բոլոր հետաքրքրությունները կբավարարվեն: Ձեզ հաստատ տխուր չի լինի ապրելը:

Գնդիկ համար 11 – Տարին Ձեզ համար Զարմանալի կլինի: Ձեր կյանքը նման կլինի հետաքրքիր դեդեկտիվի: Միայն առանց սպանությունների և այլ բացասական բաների: Ձեր շուրջը կկատարվեն անհասկանալի բաներ, որոնք անիմաստ կթվան: Ամեն ինչ պարզ կդառնա տարվա վերջում, և շատ հաճելի կլինի:

Գնդիկ համար 12 – Տարին Ձեզ համար Առատաձեռն կլինի, ցանկացեք շատ, ցանկացեք ամեն ինչ: Ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ուշադիր կլսի Ձեր ցանկությունները և պարբերաբար կկատարի դրանք: Բայց զգույշ եղեք: Հիշեք, որ ցանկությունների կատարումը միշտ չէ, որ երջանկություն է բերում:

Գնդիկ համար 13 – Տարին Ձեզ համար Հեքիաթային կլինի: Եթե նույնիսկ Դուք բացարձակ թերահավատ մարդ եք, այս տարի կկատարվի այնպիսի հրաշալի մի բան, որ Դուք չեք կարող որևէ գիտական բացատրություն գտնել: Դուք կհայտնվեք հեքիաթի մեջ, հրաշքի մեջ և ինքներդ կվերածվեք իսկական հերոսի:

Գնդիկ համար 14 – Տարին Ձեզ համար Բեղմնավոր կլինի: Նույնիսկ Ձեր կողմից մոռացված նախագծերը կսկսեն պտուղներ տալ: Էլ չենք խոսում նորերի մասին: Կյանքը Ձեզ համար կդառնա առատության եղջյուր:

Գնդիկ համար 15 – Տարին Ձեզ համար Իդեալական կլինի: Այո, Ձեզ հազվագյուտ տարի է սպասվում, որը նույնիսկ մանրուքներում իդեալական կլինի: Ամեն ինչ կստացվի, կյանքը կուրախացնի, տհաճությունները կողքով կանցնեն: Ձեր խնդիրն է՝ պահպանել կյանքի այդ ռիթմը, որպեսզի ներդաշնակությունը երբեք չվերանա:

Գնդիկ համար 16 – Տարին Ձեզ համար Թեթև կլինի: Ինչպիսի կատակլիզմներ էլ որ լինեն արտաքին աշխարհում, Ձեզ ոչինչ մոտիկ չի գա: Այն ամենը, ինչ թվում էր լուրջ պրոբլեմ, շատ հեշտ կլուծվի: Դուք կարծես թե կլինեք զրահի մեջ և կկարողանաք կյանքում ամեն ինչ շտկել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 Season