Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆՎԱՐԻ). Կրկժանի ազատագրում, «արյունոտ կիրակի», մահափորձ Բրեժնևի նկատմամբ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում:

1921 - ծնվել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:

1922– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը:

1936– վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:

1974 - Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:

1979– վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:

1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Կրկժան գյուղը:

1993-Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:

2001-հրազենից սպանվել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանը:

2004-վերաքննիչ դատարանը առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը:

2007-Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց վերսկսել է աշխատանքները և թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին: - թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:

2014 -Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրոմայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը:

2018-Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:

2019-Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

ԱՇԽԱՐՀ

1561 –ծնվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը:

1666 -վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ-Մահալի ստեղծող Շահ-Ջահանը:

1573 -ծնվել է ֆլամանդրացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը:

1724 -Ռուսաստանի ցար Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, ըստ որի, պետական ծառայողները պետք է իմանան օրենքները և կանոնները, և բացառել է դրանք չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը:

1788 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը:

1796 -ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը:

1798 -վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան տրակտատը:

1879 -Անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ:

1898 - ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը:

1901– վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:

1904 -ծնվել է խորհրդային մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը՝ Գոլիկով):

1905– Սանկտ Պետերբուրգում սկսված գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը: Այս օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անվամբ:

1906 -ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Իրվին Հովարդը:

1908 - ծնվել է խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուն:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են Շինգլ գործողությունն՝ ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:

1946– Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան Հանրապետությունը, որը կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին:

1969– ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլ յինը Լեոնիդ Բրեժնևի նկատմամբ մահափորձ է իրականացրել Մոսկվայում:

1973 -ԱՄՆ-ի Գերագույն դատարանը օրինականացրել է աբորտները:

1980 -այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվել է Գորկի քաղաք:

1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն:

2005 -Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն:

2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի առաջին ծագումով բնիկ նախագահը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'