Yerevan, 02.November.2025,
00
:
00
BREAKING


«Տպավորություն է, որ նպատակը հնարավորինս վնասելն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվել յանի կարծիքով, ապրիլի 1-ից սպասվելիք գազի թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին:

«Օրերս հրապարակված հայտարարության մեջ խորամանկ ձև է օգտագործվել:Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ ապրիլի 1-ից սահմանին գազի գնի նոր սակագին կունենանք: Սահմանին գազի գինն ավելանում է մոտ 13 դոլարով կամ ընդհանուր գնի մոտ 6 տոկոսի չափով, ինչն արդեն նաև Հայաստանի ներսում է գազի սակագնի բարձրացման հանգեցնելու: Ես նախկինում հարցազրույցների ժամանակ նշել էի, որ սահմանին ներկայումս գործող սակագինը երկար չի պահպանվի, և վաղ թե ուշ գները փոխվելու են: Նույնիսկ եթե գազի գինը սահմանին չբարձրացվեր, «Գազպրոմ Արմենիան» վաղուց ՀՀ ներսում գազի սակագնի բարձրացման հարցով համապատասխան մարմիններին դիմելու մտադրություն ուներ: Հիմա, սակայն, գործընթացը կատարվել է վատագույն տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը:

Շեշտելով գնի բարձրացման ձգձգվող գործընթացի, նաև հայտարարված բանակցությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե այն ժամանակ քայլեր ձեռնարկվեին «Գազպրոմի» և, ընդհանրապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, համոզված եմ, որ գնի հետ կապված խնդիրները կլուծվեին: Բայց 2018-ին քանդեցին այդ հարաբերությունները, ինչի հետևանքը եղավ այն, որ գազի գինը 2019ին բարձրացավ, հիմա էլ, փաստացի, ապրիլի 1-ից գնի բարձրացման փաստի առաջ ենք կանգնելու: Իհարկե, մինչ այս շատ մասնագետներ գլխի էին ընկել, որ ինչ-որ գաղտնի բանակցություններ են վարվում, բայց դրանց մասին երբեք որևէ հայտարարություն չի եղել, ու հիմա արդեն փաստի առաջ են մեզ կանգնեցնում: Ինֆորմացիայի բացակայությամբ պայմանավորված՝ անգամ չգիտեմ՝ այդ բանակցություններն իրականում վարվել են, թե ոչ: Եվ եթե անգամ նման բանակցություններ վարվել են, ապա դրանք շատ վատ ընթացք են ունեցել, որովհետև գազի գնի նման բարձրացումը նախօրոք պետք է հաշվարկած լինեին»:

Այս համատեքստում փորձագետը շեշտեց, որ ապրիլի 1-ից գազի գները բարձրացնելու որոշման մասին հունվարի վերջին հայտարարելն իր հերթին է խնդիրներ առաջացնելու: «Սա շատ վատ կանդրադառնա տնտեսության վրա: Խոսքը տնտեսական բոլոր սուբյեկտների մասին է, որոնց թվում՝ նաև ջերմատնտեսություններն են, գյուղատնտեսությունը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունը: Եվ ամենաբացասական հանգամանքն այն է, որ գները բարձրանում են նաև սոցիալապես անապահով խավերի համար: Եթե նախկինում 600 խմ գազ սպառելու դեպքում վճարում էին տարեկան 100 հազար դրամ, ապա այս ֆորմուլան հիմա փոխվել է՝ դառնալով 135 հազար դրամ: Բացի այդ, 600 խմ-ից ավելի սպառելու դեպքում նոր հաշվարկներ են լինելու: Ջերմակայանների համար ևս գները բարձրանում են: Հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը ջերմակայանների վրա է ընկնում, սա նշանակում է, որ կրկին էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարց առաջ կգա: Այս ամենի հետևանքով կթանկանա ջերմոցային արտադրանքը: Թանկացում կլինի նաև տրանսպորտի պարագայում, քանի որ հսկայական մասը գազով է աշխատում: Կբարձրանան նաև բեռնափոխադրման ծառայությունների գները: Մենք գործ ունենք մի ամբողջական շղթայի հետ: Այս ամենը տնտեսության բոլոր ճյուղերին է հարվածելու: Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է, բայց ներկա իշխանությունների պարագայում այլ տարբերակ դժվար էր սպասել»:

Նրա խոսքով, ապրանքների ու ծառայությունների՝ այդ թվում՝ ջրի, էլեկտրաէներգիայի ու արդեն նաև գազի, այսպես ասած, կոմպլեքս թանկացումները հստակ պատճառ ունեն: «Առհասարակ խնդիրների կուտակումները ու դրանք տարիներով չլուծելը գործող իշխանությունների դիլետանտության վկայությունն են: Այսինքն, այդ մարդիկ չեն հասկանում խնդիրը, չեն տեսնում դրա զարգացման միտումները: Ռիսկերի ու վտանգների պարագայում չեն փորձում նախօրոք կանխարգելել դրանք: Չեն փորձում նաև աշխատել այդ ուղղությամբ ու ամեն անգամ փաստի առաջ են կանգնեցնում ազգաբնակչությանը. օրինակ՝ հանկարծակի գազի գին է բարձրանում, հանկարծակի էլեկտրականություն ու ջուր է թանկանում: Սա առաջին հերթին դիլետանտիզմի վառ վկայություն է:

Ավելի քան երեք տարի իշխանության լինելով՝ այդպես էլ պրոֆեսիոնալ չդարձան, նույնիսկ չփորձեցին դառնալ կամ գոնե հասկանալ այն խնդիրները, որոնց առաջ իրենց անողնաշարության պատճառով կանգնում է Հայաստանի բնակչությունը: Այնպես չէ, որ թանկացումները պարտադիր պայման էին, ու դրանցից խուսափել հնարավոր չէր: Իհարկե, հնարավոր էր, բայց այն դեպքում, եթե ժամանակին հասկանային՝ ինչ են անում, ինչ են ուզում: Օրինակ՝ ժամանակին չլուծարեին էներգետիկայի նախարարությունը, բաց չթողնեին մասնագետներին: Բայց, հավանաբար, նրանք միտք էլ չեն ունեցել ինչ-որ բանով նպաստել Հայաստանի զարգացմանը: Տպավորություն է, որ նպատակը տնտեսությանը, քաղաքականությանը և, ընդհանրապես, պետությանը հնարավորինս վնասելն է: Շատ հնարավոր է, որ անգամ իշխանության փոփոխությունից հետո շատ դժվար լինի որոշել ու հստակեցնել գնային քաղաքականությունը»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises