3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYԵրևանում այսօր՝ հունվարի 21-ին, 3-րդ հարկից իրեն ցած նետած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:
Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



