Սկանդալ Դմիտրի Նագիեւի անվան շուրջ․ հաղորդավարը երկու ընտանիք ունի՝ մեկը Մոսկվայում, մյուսը՝ Սանկտ-Պետերբուրգում (լուսանկարներ)
SOCIETYՌուսաստանի ամենասեքսուալ հաղորդավարներից մեկի՝ Դմիտրի Նագիեւի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նա չի սիրում իր անձնական կյանքի մասին խոսել։ Հայտնի է, որ 48-ամյա հաղորդավարը 18 տարի ամուսնացած է եղել ռադիոհաղորդավարուհի Ալիսա Շերի հետ, նրանք 26-ամյա տղա ունեն՝ Կիրիլը։ Եւ ահա SUPER-ը սկանդալային բացահայտում է արել։ Պարզվում է՝ հաղորդավարը միանգամից երկու ընտանիք ունի, մեկը Մոսկվայում, մյուսը՝ Սանկտ Պետերբուրգում։
![]()
Հայտնի է, որ Նագիեւը Մոսկվայում հսկայական առանձնատուն ունի՝ առանձնատան մոտ թանկարժեք մեքենաներ են նկատվում եւ թափթփված մանկական խաղալիքներ։

SUPER-ը պարզել է, որ այդ տանը Նագիեւն ապրում է 40-ամյա Աննա Սպեկտորի եւ 4-5 տարեկան աղջնակի հետ, ով շատ նման է Նագիեւին։ Նագիեւը Աննայի եւ աղջկա հետ այնպիսի վայրեր է գնում, որտեղ մուտքը միայն հատուկ հրավիրատոմսերով է, պատահական մարդիկ չեն կարող մտնել։

Իսկ ահա Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ծնվել է հաղորդավարը, նրան այլ ընտանիք է սպասում։ Կրկին SUPER-ի բացահայտմամբ՝ Պետերբուրգի մոտակայքում գտնվող առանձնատանը, որը Նագիեւինն է, ապրում է Սանկտ-Պետերբուրգի Առաջին ալիքի գլխավոր խմբագիր Նատալյա Կովալենկոն, նա մոտ 50 տարեկան է եւ 6-ամյա որդի ունի՝ Մարկը, ով նույնպես չափազանց նման է Նագիեւին։


Հաղորդավարին նկատել են կնոջ ու փոքրիկի հետ, երբ նա Պետերբուրգում է լինում։ Նրանք միասին հանգստի էլ են մեկնել։ Հաղորդավարի սիրային այս եռանկյունին տեւում է մի քանի տարի, երկու կինն էլ շոու-բիզնեսի հետ կապ չունեն ու փակ կյանք են վարում։




