Հայաստանն այս տարվա բյուջեով սոցիալական ծախսերի գծով խնդիր չի ունենա
ECONOMICSՀՀ կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեով սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չի ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կլինի շեղում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Թեև չկան եռամսյակային ամբողջական տնտեսական ցուցանիշները, բայց արդեն հստակ է մի բան: Մենք սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չենք ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում: Այսինքն, հարկային եկամուտներն ավելի քիչ կհավաքագրվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաֆարյանը: Նա ավելացրեց, որ ինքը դրա մասին բազմիցս նշե լ է:
Միաժամանակ, Սաֆարյանը հորդորեց սպասել ևս մեկ շաբաթ՝ վերջնական թվերին տեղեկանալու համար:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



