Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Սահմանամերձ գյուղերի երեխաները 2016 թվականից խաղաղություն են ակնկալում

SOCIETY

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղերի երեխաների ներկայությամբ դեկտեմբերի 24-ին վառվեցին Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի հյուրերը պատերազմ տեսած և հակառակորդի կրակահերթերի ներքո հասակ առնող երեխաներն են: Բոլորի շուրթերին մեկ բառ է, Ձմեռ պապիկին ուղղված մեկ ցանկություն` խաղաղություն:

«Այստեղ հիմնականում ներկա են սահմանամերձ շրջանների երեխաները: Բոլորի համար խաղաղությունն ամենացանկալին է: Մարդն ապրի Տավուշում, թե Երևանում, խաղաղությունը երկուսի համար էլ նույն բարձր արժեքն ունի, որովհետև պատերազմը շատ վատ բան է, սիրելի՛ երեխաներ: Եվ մենք ձեզ ցանկանում ենք, որպեսզի երբեք, որևէ անգամ դուք կրակոց չլսեք: Ամեն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպես լինի: Աշխարհի ամենալավ բանը գիրքն է, սիրելի՛ երեխաներ: Ուզում եմ, որպեսզի դուք, ինչպես ասում են՝ պինդ լինեք, առաջին հերթին՝ տղաները: Ուզում եմ, որ մեր աղջիկներն էլ շատ հոգատար լինեն, նմանվեն իրենց մայրերին, իրենց տատերին, լինեն շատ գեղեցիկ, կարգապահ, որ հեռու ապագայում ունենաք ձեզ պես կարգապահ, գեղեցիկ երեխաներ»,- շնորհավորելով մանուկների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդն ասաց Նախագահը և ցանկություն հայտնեց, որ մի քանի տարի հետո նրանք այս դահլիճ գան արդեն բոլորովին այլ կարգավիճակով:

«Արմենպրես»-ը զրուցել է Նախագահի նստավայրում հյուրըկալված մանուկների հետ և փորձել մանրամասներ իմանալ նրանց առօրյայի, նպատակների և երազանքների մասին:

Սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Մովսես գյուղում, օրինակ, արդեն մի քանի ամիս է կրակոցներ չեն հնչում: Գյուղում կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Մեզ հետ զրույցում այս մասին պատմեց Մովսեսի փոքրիկ բնակչուհի, իննամյա Լինա Մեջլումյանը և անմիջապես նկատեց. «Բայց Ղարաբաղում են կրակում»: Լինան պատմում է, որ կրակոցների ժամանակ երբեմն դասեր չեն կարողանում անել: Իսկ փողոցում եղած ժամանակ անմիջապես տուն են վազում:  Նոր տարուն Լինան Ձմեռ պապիկից խնդրել է խաղաղություն աշխարհին, իսկ իր համար ուզում է Հովհաննես Թումանյանի հ եքիաթների գիրքը: Իսկ իր ամենասիրած հեքիաթը «Կռնատ աղջիկն» է:

2016 թվականին աշխարհին խաղաղություն է մաղթում նաև 12 տարեկան Աբրահամ Գալաջյանը, ում ընտանիքը մեկ տարի առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան արդեն իր հինգերորդ տարին թևակոխող սիրիական պատերազմի հետևանքով: Սիրիայում մնացել են այնքան, մինչև որ այլևս մնալու հնար չի եղել: Աբրահամն ուրախ է, որ կարողացել է տեսնել իր պատմական հայրենիքը, Սևանա լիճը, որոնց մասին ժամանակին միայն գրքերից էր կարդացել և լուսանկարներով տեսել:  Հայաստանում, 12-ամյա պատանու բնորոշմամբ, կան ապրելու «հարմար» պայմաններ: «Սիրիայում քրիստոնյաներ քիչ կային, իսկ այստեղ բոլորը քրիստոնյա են: Դպրոցներում ռուսերեն չէինք սովորում,  արաբերեն էինք սովորում: Այստեղ դասերը մի քիչ բարդ են, բայց աշակերտները ավելի լավ են սովորում»,- ասաց նա, ապա ավելացրեց,- «Այնտեղ ամեն օր ռմբակոծում էին. եթե մի օր կրակոցներ չէին լինում, երջանկություն էր»:

Իսկ Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Տարոն Սարգսյանը Նախագահի նստավայր էր եկել հատուկ նպատակով և անհամբեր էր տեսնել ու նկարվել պետության ղեկավարի հետ: «Ես նոր Նախագահին տեսա: Ես մտածում էի, որ միայն կտեսնեմ նրան, բայց կարողացա խոսել նրա հետ, նկարվել: Նախագահն ինձ հարցրեց` լա՞վ եմ սովորում, թե՞ ոչ: Ես ասացի, որ գերազանցիկ եմ, որովհետև իրոք գերազանցիկ եմ»,- հպարտությամբ պատմում է 10 տարեկան Տարոնը: Նպատակասլաց պատանին ծրագրում է  դառնալ իրավաբան կամ ծրագրավորող: Ինչպես ինքն է բացատրում` դպրոցում բոլոր առարկաները լավ է սովորում և դեռ չի կողմնորոշվել, թե որ մասնագիտությունը կընտրի:

Տավուշի մարզի նույն գյուղից է նաև 11-ամյա Սոնա Խասիկյանը, ով սովորում է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Կողբը համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը և ունի երկու դպրոց: Սոնան ազատ ժամանակը նկարչությամբ է զբաղվում, դպրոցում լավ է սովորում: Ձմեռ պապիկից էլ խաղաղություն ու իր համար գրքեր է ուզել:

Բերդավան գյուղի 10-ամյա Լիլիա Աբովյանը նույնպես խաղաղություն է ուզում Ձմեռ պապիկից: «Ուզում եմ, որ պատերազմներ չլինեն, մարդիկ չարտագաղթեն, բարի լինեն և աշխատանքով ապահովված»,- ասում է փոքրիկը: Լիլիան բացատրում է, որ ժամանակ առ ժամանակ իրենց գյուղում լսվում են սահմանին հնչող կրակոցները, այդ ժամանակ իրենք իջնում են տան ներքևի հարկը, ու դրա համար էլ ինքը ցանկանում է, որ աշխարհում պատերազմներ  չլինեն, ու մարդիկ բարի լինեն:

Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ, և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար դեկտեմբերի 23-ին նաև շրջայց է կազմակերպվել գիշերային տոնական Երևանով:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors