Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Արդյո՞ք սամուրայների հիմնական զենքը սուրն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամուրայը ճապոնական ավատատիրության ժամանակների ռազմականացված ազնվականության խավ է։ Իմաստաբանական առումով, «սամուրայ» բառին մոտ է «բուշի» բառը. վերջինս գործածվում է ավելի լայն իմաստով, և նկատի է առնվում ցանկացած զինվոր, մինչդեռ սամուրայը ազնվական զինվոր է։ Հետազոտողները հաճախ զուգահեռներ են անցկացնում ճապոնական սամուրայների և եվրոպական ասպետների միջև, ինչն իմաստ ունի միայն որոշ չափով, քանի որ տարբերություններն ակնհայտ են։ Բուն «սամուրայ» բառն առաջացել է saberu բայից, որը նշանակում է «ծառայել»։ Այլ կերպ ասած, «սամուրայը» իր ավատատիրոջ՝ դայմյոյի ռազմական ծառան է՝ թիկնապահը, զինվորը, պաշտոնյան։ Սամուրայների դասը փակ սոցիալական խումբ է։

Սամուրայությունն առաջացել է Թայկայի բարեփոխումների (646 թ.) արդյունքում. դա չինական Թան արքայատոհմի քաղաքական, կառավարական և ռազմական վարչակազմի ընդօրինակման փորձ էր։ Սամուրայության զարգացման համար կարևորագույն խթան է եղել Կամու կայսրը (8-9րդ դարեր), որն այնու ցեղերի դեմ իր պատերազմի համար օգտագործել է Ճապոնիայի գավառական տոհմերի ռազմական ուժը։ Սամուրայները ձևականորեն գտնվում էին Ճապոնիայի կայսեր ծառայության տակ, սակայն իրականում ծառայում էին իրենց մասնավոր իշխանական տոհմերին, որոնց գլխավորում էին դայմյոները (մեծ իշխանները)։

Սամուրայ կարող էր համարվել միայն այն անձը, որն ուներ սամուրայի ոգի («սանայո») և հետևում էր սամուրայության բարոյական կանոնակարգին։ Սամուրայության ինքնուրույն հասարակական խավ դառնալու ժամանակաշրջանը սովորաբար վերագրվում է Ճապոնիայում Մինամոտո տոհմի իշխանության դարաշրջանին (1192 - 1333 թթ.)։ Սամուրայության ոսկե դար է համարվում առաջին սյոգունից սկսած մինչև Օնին պատերազմն ընկած ժամանակաշրջանը։ Թեև դա հիմնականում հանդարտ դարաշրջան էր, այնուամենայնիվ, սամուրայների թվաքանակն այնքան էլ մեծ չէր (համեմատած Թոկուգավայի օրոք եղածի հետ, երբ ամեն հինգերորդ ճապոնացին սամուրայ էր), ինչը պայմանավորված էր սամուրայների բարձր կենսամակարդակով։

Համարվում է, որ սամուրայի գլխավոր զենքը եղել է սուրը, որը նաև համարվել է «սամուրայի հոգի», և որից սամուրայը երբեք չի բաժանվել։ Բայց բանն այն է, որ ուրիշ բան է ծիսական գործողությունը, լրիվ այլ բան՝ իրական ճակատամարտը։ Իրականում սամուրայների համար սուրը հիմնական զենք չի հանդիսացել։ Այս ռազմիկների համար հիմնական զենքը եղել է մեծ աղեղը, որից նա մահաբեր նետեր է արձակել ուղղակի ընթացքից՝ ձիու վրա նստած։ Այս ամենը հաստատում է անգամ էթիմոլոգիա գիտությունը (բառագիտություն, կամ բառերի նշանակության մասին գիտություն)։ Բանն այն է, որ ճապոներեն «կռվել» և «նետ արձակել աղեղից» արտահայտությունները հնչում են միատեսակ։ Ստացվում է, որ այս զինատեսակը շատ հին է և եղել է այն առասպելական հնագույն ժամանակներում պատերազմելու հիմնական զինատեսակը։ Իհարկե, սամուրայը սուր ունեցել է, բայց դա ավելի շուտ հանդիսացել է ինքնապաշտպանության զենք, ճիշտ այնպես, ինչպես հիմա ժամանակակից բանակներում սպաները ատրճանակ են կրում, որը, հասկանալի է, ճակատամարտելու զենք չէ։

Ավելի ուշ՝ մոտավորապես 14-րդ դարից սկսած, սամուրայների ամենաօգտագործվող զինատեսակներից է դարձել հեծյալի նիզակը, իսկ ավելի ուշ՝ 16-րդ դարում, անգամ հրազենը։ Սուրը սամուրայի համար դարձել է «սամուրայի հոգի» միայն 1600 թվականից հետո՝ Էդոյի դարաշրջանում, ճիշտ այն ժամանակ , երբ պատերազմները Ճապոնիայում դադարել են, և ամբողջ երկիրը համախմբվել է Տոկուգավա տան իշխանության ներքո։ Այդ ժամանակ նետեր արձակող կամ նիզակով հեծելազորայինի կերպարը արդեն պահանջված չէր։ Եվ արդյունքում սամուրայի համար առաջնահերթ է դարձել սուրը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եվրոպացի ազնվականների համար առաջնային էր դարձել սուսերը՝ որպես մենամարտի՝ դուելի զենք։

Չնայած, իհարկե, անգամ այդ ժամանակ սամուրայները մնացած զինատեսակներից ևս օգտվել են։ Միանգամայն պարզ է, որ սամուրայի՝ միայն սուր օգտագործելը մասսայականացրել է Հոլիվուդը սամուրայների վերաբերյալ իր նկարահանած ֆիլմերով: Իրականում ճապոնացի ռազմիկները՝ սամուրայները, հրազենն անգամ ավելի էֆեկտիվ են օգտագործել, քան եվրոպացիները նույն ժամանակներում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards