ԱՄՆ պետքարտուղարն այցով ժամանել է Ուկրաինա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա Է ժամանել պլանավորված այցի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Հունվարի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարին փոխադրող ինքնաթիռը վայրԷջք է կատարել Կիեւում, հաղորդել է գործակալությունը: Ուկրաինա այցի ընթացքում պլանավորվել Է Բլինկենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:
Պետդապարտամենտի ծանուցման համաձայն, Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը կհավաստի «ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



