Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյան
POLITICSՀայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու Արցախի կորուստների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։
«Ես սա ասում եմ ՀՅԴ-ի անունից։ Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն։ Շատ հստակ և ուղիղ եմ ասում։ Իսկ, թե ինչպե”ս պետք է վերադարձվեն` մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ չեն կարող հրաժարվել պատմական հայրենիքից։
«Ելքը տեսնում ենք այն դեպքում, եթե լինի ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր բանակը, հնարավորություններն ու ռեսուրսները։ Այս ամեն ինչը, որը տեղի է ունեցել, դատավճիռ չէ: Դա ժողովրդի և ՀՀ-ի վերջը չէ»,- ընդգծեց Սաղաթելյանը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



