ՏՄՊՊՀ-ն ուժեղացված ռեժիմով ուսումնասիրություններ է իրականացնում շուկաներում
SOCIETYՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուժեղացված ռեժիմով վերահսկողություն է իրականացնում սոցիալական նշանակություն ունեցող շուկաներում, ինչպես նաև այն ուղղությամբ, որտեղ գործունեություն են ծավալում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների Այսօր կառավարությա ն նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մեր նպատակն է, որպեսզի խոշոր ընկերություններն առիթից չօգտվեն և հակամրցակցային գնային չարաշահման գործողություններ չիրականացնեն: Մենք ամեն տարի այս ժամանակահատվածում ուժեղացնում ենք վերահսկողությունը: Ամեն օրվա կտրվածքով մեր աշխատակիցները դիտանցումներ են իրականացնում մի քանի խոշոր սուպերմարկետներում, որոնք ևս համարվում են գերիշխող դիրք զբաղեցնողներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շաբոյանը՝ ավելացնելով, որ գնային քաղաքականության վերաբերյալ երկօրյա կտրվածքով տեղեկատվություն ենք ստանում:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծեց, որ ներկա դրությամբ որևէ չարաշահման դեպք և երևույթ չի հայտնաբերվել:



