Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի. Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը, ըստ էության, արձագանքել է օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված հայտարարություններին։
Ալիևը նշել էր, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված է։
ՌԴ դիվանագետը նշել է, որ իր երկիրը մտահոգված է այն հանգամանքով, որ համանախագահները չեն կարողանում Ղարաբաղ այցելել։
Լուկաշևիչի խոսքերով, համանախագահներին մինչև այժմ չի հաջողվել այցելել Ղարաբաղ, ծանոթանալ ստեղծված իրավիճակին և նախանշել կոնկրետ քայլեր առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
Հայաստանից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում, ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը։
Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



