Yerevan, 02.September.2026,
00
:
00
BREAKING


2015-ի ամենաարյունալի և աղմկահարույց սպանությունները (լուսանկարներ)

PHOTO

 Operativ.am-ը գրում է.

2015 թվականն աչքի ընկավ ոչ միայն բուռն իրադարձություններով, այլ նաև մի շարք աղմկալի սպանություններով, որոնք դեռ երկար կհիշվեն, որպես 2015 թվականի ամենաարյունալի իրադարձություններ: Operativ.am-ը ներկայացնում է 2015-ի ամենաաղմկալի սպանությունները: 

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունը

Թերևս տարվա սկզբին կատարված սահմռկեցուցիչ սպանությունների շարքին է դասվում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Հունվարի 12-ի կեսօրին ամբողջ Հայաստանը ցնցվեց. Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը սպանել էր մի ողջ ընտանիքի: 

Սերյոժա Կարապետի Ավետիսյան (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյան (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
Արմեն Սերյոժայի Ավետիսյան (1981 թ․ ծնված, նրանց որդին),
Արաքս Անդրանիկի Ավետիսյան (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
Աիդա Սերյոժայի Ավետիսյան (1979 թ․ ծնված, դուստրը),
Հասմիկ Արմենի Ավետիսյան (2013 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամին՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանին, Պերմյակովը հասցրել էր դանակի հարվածներ: Երեխան տեղափոխվել էր հիվանդանոց ծանր վիճակում: Նրա կյանքի համար պայքարում էին Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բժիշկները, սակայն  փոքրիկի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ: Հանցագործը հայտնաբերվել էր հայ-թուրքական սահմանի մոտ' Բայանդուր գյուղի հատվածում: 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանությունը

Հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Կուրսանտը սպանվել էր համակուրսեցիների կողմից՝ առանձնակի դաժանությամբ:  Զինծառայող Հայկազ Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էին համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Դատական գործընթացը մինչև այսօր շարունակվում է:

«Երրոդմասցի Լյովիկ»-ի, Դրոյի և Մոսոյի սպանությունը

Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվեց երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի (Դրո) , Ղազարյան Լևոն Միհրանի («Երրորդմասցի Լյովիկ»), Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ Սպանությունն իրականացվել էր 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (Ծըգլ) 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (Գաստիկ) կողմից: Վերջիններս մարտի 23-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ինքնակամ ներկայացան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: 

«Հայփոստի» վարորդ-ուղեկցողի սպանությունը

Ապրիլի 14-ի առավոտյան՝ Սևան-Երևան ավտոճանապարհին 59-րդ կմ հատվածին զուգահեռ նախկին քարհանք վարչություն տանող ճանապարհի հարակից հատվածում, հայտնաբերվել էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի «RENAULT LOGAN» մակնիշի, 315 LV 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի մոտ հայտնաբերվել էր Սևան քաղաքի բնակիչ, 1979թ. թվականին ծնված Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի և կրծաքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ՝ դիակից քիչ հեռու հայտնաբերվել է մակարով տեսակի ատրճանակ:

«Չուգուն»-ի սպանությունը

Հուլիսի 14-ին, ահազանգ է ստացվել, որ Տիգրանյան 5 հասցեում հնչել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել էր, որ թիվ 5 շենքի դիմաց հրազենից կրակոցներ են արձակվել նույն հասցեի բնակիչ, 09.10.1980թ. ծնված Արթուր Հովհաննիսյանի (Չուգուն) ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Վերջինս տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են, երբ Արթուր Հովհաննիսյանը, դուրս գալով շենքի մուտքից, գնացել էր դեպի հարևանությամբ կայանված իր ավտոմեքենան։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 4 պարկուճ, 1 գնդակ։

Մեծահարուստ «Ազովի Համո»-ի սպանությունը 

Հուլիսի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում՝ Երևանի Օհանովի փողոցի բնակարաններից մեկում, հայտնաբերվել է Ռոստովի մարզի Ազով քաղաքի բնակիչ, մեծահարուստ Համլետ Ասատրյանի (Ազովի Համո) դին` պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով: Քննությամբ պարզվել է, որ ազգությամբ հայ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է, ով Երևան է եկել 2015թ-ի հուլիսի 9-ին և բնակվել նշված բնակարանում։ Դիակը հայտնաբերել է նրա կնոջ եղբայրը՝ Գ.Հայրոյանը, ով անհանգստանալով, որ Համլետ Ասատրյանն իրեն չի զանգահարել և չի պատասխանել հեռախոսազանգերին, 2015թ. հուլիսի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնացել է նշված բնակարան, իր բանալիով բացել բնակարանի մուտքի դուռը և նախասրահում տեսել Համլետ Ասատրյանի դին` արնաշաղախ վիճակում:

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը

2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի էքստրասենս («6-րդ զգայարան» հաղորդման մասնակից) դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել էր Երևանի 20-ամյա բնակիչ 1995թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը:

Տավուշի զինկոմի սպանությունը

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով: Վերջինս հանդիսանում էր  Տավուշի զինվորական կոմիսար:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:

Հանքավանում եղբայրների սպանությունը

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել: Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, իսկ երրորդի դիակը գտնվում է Հանքավան գյուղում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածներն են՝ 1980 թ. ծնված Վահե Գալստյանը, 1990 թ. ծնված Վարդան Գալստյանը և 1988 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Հայրապետ Սեփոյանը ներկայացել է ոստիկանություն: Վերջինս ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հրազդանցի Հարություն Մխիթարյանի՝ «Սպորտբազայի Մխո»-ի քրոջ որդին է: 

«Անելիք բանկ»-ի 32-ամյա իրավաբանի սպանությունը

2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 14 շենքի մոտ լսվել է կրակոցի ձայն, կա տղամարդու դիակ: Պարզվել է, որ Վարդանանց 14-րդ շենքի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, առևերույթ հանցագործություն կատարած անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Հովհաննես Աթանյանի վրա, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով: Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։ Հովհանես Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։

“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to Italy