«Универ»-ի աստղը փորձել է ինքնասպան լինել
SOCIETYՄոսկվայում փորձել է ինքնասպան լինել սերիալային հայտնի դերասանուհի, «Универ» սերիալի աստղը՝ 29-ամյա Անաստասիա Եգորովան։ Նրան այսօր առավոտյան հայտնաբերել են անգիտակից վիճակում, նա դեղահաբեր է ընդունել եւ դրանք ալկոհոլով խմել։ Դերասանուհուն գտել է նրա ընկերուհին, ով ասել է, որ երբ գտել է նրան, նա անգիտակից վիճակում է եղել, իսկ տան բոլոր դեղերի տուփերը դատարկ են եղել։ Ընկերուհին պատմել է, որ Անաստասիան կարող էր նման քայլի գնալ սիրելիի հետ վիճելու պատճառով։
«Նա հանդիպում է «Дом-2»-ի մասնակից Սեմյոն Ֆրոլովի հետ։ Նաստյան չէր ուզում, որ նա կրկին հետ գնա նախագիծ, նրանք դրա համար կռվեցին, իսկ երեկ տեսանք, որ նա նախագծում է»,- ասել է դերասանուհու ընկերուհին։ Դերասանուհին տեղափոխվել է հիվանդանոց, ներկայումս նա հիվանդանում է, կյանքին վտանգ չի սպառնում։ Եգորովան հայտնի է «Следаки», «Супруги», «Супруги 2», «Детективы» եւ «Универ» սերիալներից։



