Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ուր էին սուտի գրչակները, երբ Ծառուկյանը 3 միլիոն դոլար նվիրեց բանակին, թե՞ իրենց «քաղաքական պապաները» թույլ չտվեցին, որ ասեին՝հալալա քեզ Ծառուկյան

POLITICS

Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան տեղադրելու ցանկության մասին։ Շարքային քաղաքացիները, մարդիկ ովքեր գնահատում են բարի և աստվածահաճո գործերը, կապ չունի թե դրանք, ով է նախաձեռնում, բնականաբար ողջունեցին և հաջողություն մաղթեցին այս պրոյեկտին, որը հետագայում նաև տուրզիմի զարգացման մեջ մեծ նշանակություն կունենա։ Իսկ որոշներն, ովքեր մտքով անգամ բարին գործել չեն կարող` սկսեցին ավել պակաս խոսել՝ մեկն ասեց, որ ավելի ճիշտ կլինի, որ պաշտպանության նախարարությանը տրամադրվեր բյուջեն, մյուսն ավելացրեց, թե մշակույթի նախարարությանը պետք է տրվի, գործին անգամ խառնվեցին հոգևորականներ, որոնց ընդհանրապես պատիվ չէր բերում նման քաղաքական արշավին մասնակից դառնալը։

Հատուկ՝Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը քննադատող անգրագետների համար՝ Գագիկ Ծառուկյանը պետական պաշտոնյա չէ, հետևաբար լիարժեք ազատ է անել այն ինչն արգելված չէ օրենքով` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն։ Նաև Սահմանադրության համաձայն՝ որպես ՀՀ քաղաքացի ազատ է իր սեփականությունը տնօրինելու հարցում և բացառապես ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ ծախսի իր մասնավոր միջոցները։ Այլ խոսքով ասած՝ այս նախաձեռնությունը որևէ աղերս չունի պետական բյուջեի հետ։ Սեփականութան իրավունք, մարդու ազատ գործելու իրավունք հասկացությունների հետ, հուսամ գոնե այսուհետ սուտի քննադատները կծանոթանան և կկարողանան տարբերակել պետական գործառույթները՝ անձի սեփական նախաձեռնություններից։

Բացի այդ, շատ լավ հիշում ենք, որ 2020 թվականին Գագիկ Ծառուկյանը 3 միլիոն դոլար փոխանցեց Արցախին և բանակին, 2019 թվականին, երբ այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն, կրկին մեծ օժանդակություն ցուցաբերեց Արցախի զորամասերից մեկին։

Սրանք ընդամենը վերջին տարիների մի քանի օրինակներն են, մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ այս ծրագրերը երկար տարիների պատմություն ունեն։ Բայց, եթե մամուլով հետ գնանք այս վերջին դեպքերին ակտիվ արձագանքող «քաղաքական» շրջանակներից չես գտնի գեթ մեկ հոգի, որն ասի հալալա Ծառուկյանին, որ օգնում է բանակին և Արցախին։

Հենց այս փաստը տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Եվ ի վերջո գանք ամենագլխավորին՝ Գագիկ Ծառուկյանը չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, Գագիկ Ծառուկյանի համար չէ, որ վերջերս հայտարարվեց, որ ձեռք է բերվելու մեկ միլիոն դոլարանոց մեքենա  կամ որևէ այլ լյուքս վոյաժներ, որոնց մենք հատկապես 2020 թվականից հետո բազմաթիվ անգամներ ականատես եղանք, որոնք իրականացվում են պետական բյուջեից և կարող էին ուղղվել Հայաստանի պաշտպանական կառույցների ամրացմանը և հզորացմանը։ Բայց, ցավոք սրտի պետական պաշտոնյաների գործունեությունը թողած որոշ պատվերով գրչակներ նյարդային ջղաձգուներ են ունենում մասնավոր անձի՝ այս դեպքում Գագիկ Ծառուկյանի ցանկության վերաբերյալ։ Էլ չեմ ասում, թե ուր մնացին իշխանության սրտի գործարարները և առհասարակ Հայաստանում գործունեություն իրականացնող գործարարները։ Հորդորում եմ փողով գրչականերին այդ նույն էնտուզիազմով դիմել հենց սույն գործարարներին և պահանջել, որ վերջիններս տեղներից շարժվեն և որևէ քայլ կատարեն, այդ թվում բանակի համար։ Թե՞ այդ գործարարները տաքուկ սաունաներում լռված են և միայն իրենց բիզնեսների առաջխաղացման մասին են մտածում։

Սամվել Հակոբյան

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded