48-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SOCIETYԱյսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սիսակ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Սիմա Բ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



