Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված հովվին ադրբեջանցիները վերադարձրել են խաղաղապահներին
SOCIETYՍյունիքի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին ադրբեջանցիները երեկոյան ժամը 9-ի կողմերը վերադարձրել են ռուս խաղաղապահներին։ Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Գողացած ոչխարները դեռ չեն վերադարձրել, իրենց մոտ են»,- ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



