Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ են բացահայտում Ձեր ոտքերի մատները Ձեր մասին. Մորտոնի մատ

PHOTO
Blognews.am-ը գրում է.
 
Մորտոնի մատ է կոչվում ոտնաթաթի մատների այն ձևը, երբ երկրորդ մատն ավելի երկար է առաջինից։ Ոտքերի մատների այսպիսի կառուցվածքը հանդիպում է բնակչության մոտավորապես 10 տոկոսի մոտ և, որպես կանոն, ոչ մի անհարմարություն չի առաջացնում, սակայն սխալ ընտրված կոշիկի դեպքում կարող է ցավի ու կոշտուկների առաջացման պատճառ դառնալ։ Անատոմիական այս առանձնահատկությունը հետաքրքիր պատմություն ունի ու կարող է մի քանի օգտակար գործնական հետևանքներ ունենալ։ Այն ազդում է ոտնաթաթի դիմացկունության, բնավորության ու նույնիսկ սեռական համատեղելիության վրա։
Շատ մարդկանց մոտ ոտնաթաթերի մատների ոսկրերի կառուցվածքը բթամատից նվազման կարգով է դասավորված։ Սակայն կան մարդիկ, ում մոտ երկրորդ մատն ավելի երկար է։ Այսպիսի մատը ստացել է «Մորտոնի մատ» անվանումը՝ ամերիկացի վիրաբույժ-օրթոպեդ Դադլի Ջո Մորտոնի անունով (1884-1960թթ), ով առաջինն է նկարագրել այս երևույթը։  Մասնագիտական գրականության մեջ այս երևույթը սովորաբար նկարագրվում է որպես խանգարում, սակայն սա բավականին տարածված երևույթ է ու ոչ մի անհարմարություն չի առաջացնում։
Պատմություն։ Հարկ է նշել, որ նեանդերթալյան մարդկանց մոտ ոտնաթաթերը հենց Մորտոնի մատներով էր։ Հին հույներն ու հռոմեացիները հենց այսպիսի ոտնաթաթն էին էսթետիկ չափանիշներին համապատասխան համարում, ինչն էլ արտացոլվում էր նրանց կողմից ստեղծված քանդակներում։ Միջնադարյան Եվրոպայում այսպիսի մատն ազնվական ու թագավորական էր համարվում։

Բոլոր հին հունական արձանները, որոնք հույների քանդակներն են ներկայացնում, հստակ առանձնացնում են այս յուրահատկությունը։ Ավելի ուշ հռոմեացիները, ովքեր քանդակագործության արվեստին այնքան լավ չէին տիրապետում, կրկնօրինակում էին հույների ստեղծագործությունները և դրա հետ միասին հունական ոտնաթաթը։ Այդ իսկ պատճառով Մորտոնի մատին անվանում են նաև «Հունական մատ»։ Ի դեպ, Ազատության արձանի ոտնաթաթը նույնպես այսպիսին է։ Բոտիչելիի ու Միքելանջելոյի ստեղծագործությունների, ինչպես նաև Լեոնարդո դա Վինիչիի ու շատ այլ նկարիչների հերոսներն այսպիսի ոտք ունեին։
 

Մորտոնի մատ. բնավորություն ու ամուսնական համատեղելիություն

Ժողովրդական դիտարկումների ու էմպիրիկ տվյալների համաձայն՝ Մորտոնի մատը կապված է առաջնորդական որակների ու սեռական կոնստիտուցիայի աստիճանի հետ։ Պետք է նշել, սակայն, որ այս դիտարկումները գիտական չեն, ու գիտափորձեր դեռևս չեն անցկացվել։ Որքան երկար է ոտնաթաթի երկրորդ մատը, այնքան ուժեղ առաջնորդական հատկանիշներ ունեք։ Դուք ակտիվ եք գործունյա և ճարպիկ։ Սակայն նպատակին հասնելու ցանկությունն առանց մյուսների հետ հաշվի նստելու անհրաժեշտ է զսպել, այլապես կարող եք իշխող տիրակալի վերածվել։
 
Եթե երկրորդ մատն ավելի երկար է առաջինից, ապա այսպիսի ոտնաթաթի տերն ընտանիքում գլխավորը գլինի։ Ի դեպ, Հնդկաստանում մայրերը հետ են պահում իրենց տղաներին այն աղջիկների հետ ամուսնանալուց, ում ոտնաթաթի երկրորդ մատը չափազանց երկար է, որպեսզի տղաները կանանց կրունկի տակ չլինեն։
Ժողովրդական իմաստությունը կանանց մասին նշում է.
 
Եթե ոտքի երկրորդ մատն ավելի երկար է առաջինից, այսպիսի կինը չափազանց դժբախտ է և անհանգստության պատճառ կդառնա մյուսների համար։ Եթե ոտնաթաթի բթամատն ամենաերկարն է, ապա Դուք հնազանդ կլինեք Ձեր ամուսնուն։ Իսկ եթե երկրորդն է ավելի երկար, ապա Դուք եք գլխավորը։
Հայտնի է, որ սեռական տարբեր կոնստիտուցիա ունեցող զույգերը սեռական կյանքում դժվարություն են ունենում։ Ինչ վերաբերում է սեռական խառնվածքին, պարզվում է, որ սեռական թույլ կոնստիտուցիայով մարդկանց մոտ բթամատն ավելի երկար է, սեռական միջին կոնստիտուցիա ունեցող մարդկանց մոտ այն հավասար է երկրորդ մատին, իսկ ուժեղի դեպքում բթամատը կարճ է երկրորդ մատից 3-10 միլիմետրով։ Անկասկած, սա ամենակարևոր նշանը չէ և միայն բազմաթիվ այլ նշաններից մեկը։ Պարզապես հաշվի առեք, որ կարևոր է որպես կողակից ընտրել Ձեր կոնստիտուցիային համապատասխան կոնստիտուցիա ունեցող մարդու։
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders