ԳՖՀ-ի կառավարությունը հավելյալ 140 մլն եվրո կհատկացնի փախստականներին օգնելու համար
SOCIETYԳՖՀ-ի կառավարությունը որոշում Է ընդունել լրացուցիչ 140 մլն եվրո հատկացնել Սիրիայից եւ Իրաքից փախստականներին օգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերի նախարար Գերդ Մյուլլերը Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 24-ին:
«Այս «ձմեռային փաթեթը» պետք Է ոչ միայն ինչ-որ ժամանակ ապահովի փախստականների ապրուստը, այլեւ նրանց համար հեռանկարներ ստեղծի անմիջականորեն նրանց կեցության այսօրվա վայրում»,- նշել Է նա:
Միջոցները կուղղորդվեն նախեւառաջ Իրաք, Լիբանան, Հորդանան եւ Թուրքիա: Դրանք կօգտագործվեն փախստականներին մարդասիրական օնություն ցուցաբերելու, զանազան ուսուցանող ծրագրերի զարգացման, ենթակառուցվածքային նախագծերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



