Կոտայքի մարզում բախվել են Volvo-ն ու ձնամաքրման աշխատանքներ կատարող ավտոգրեյդերը. վիրավորներից մեկը քահանա է
SOCIETYԵրեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վանիկ Փաշինյանի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և Արզական գյուղի բնակիչ, 56-ամյա Հայրապետ Մկրտչյանի վարած ավտոգրեյդերը:
Volvo-ի վարորդ Վ Փաշինյանն ու նրա ուղևոր, 34-ամյա Արթուն Դամադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ա. Դամադյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քահանա է, իսկ վարորդներից Հ. Մկրտչյանը աշխատում է Կոտայքի ճանշինում և այդ պահին իր գործընկերներ հետ կատարում էր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ:


1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



