Ողբերգական դեպք Մոսկվայում. 2 հայ են զոհվել
SOCIETYТАСС գործակալությունը, հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմինների հաղորդագրությանը, հայտնում է` Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել» հյուրանոցի վերելակը 7-րդ հարկից պոկվել և ընկել է, ինչի հետևանքով 2 հոգի է զոհվել։
Ըստ վարկածներից մեկի` միջադեպը տեղի է ունեցել, երբ բանվորները նորոգում էին վերելակը։
Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ պահին վերելակի խցիկում են գտնվել, իսկ վերելակը 7-րդ հարկից ընկել է նկուղ։ Ըստ նախնական տվյալների` զոհվել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։
Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և հարազատներին։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



