Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է հետախույզների անհատական ուսուցումը
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում սկսվել Է ռուսական զորամիավորման հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցումը ձմռան «Էքստրեմալ» պայմաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացվում են դաշտային պայմաններում՝ ջերմաստիճանային ռեժիմների կտրուկ փոփոխման՝ Ցելսիուսի -5-ից մինչեւ -25 աստիճանի պայմաններում, ծովի մակարդակից 1,5 հազարից մինչեւ ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա: Ուսումնական միջոցառումներում, որոնք կշարունակվեն մեկ ամիս, ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ, գործի Է դրված շուրջ 150 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Պարապմունքներն անցկացնելիս հատուկ ուշադրություն Է դարձվում նոր ժամանած զինծառայողների պատրաստությանը: Նորակոչիկները կատարելագործում են կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներային, ֆիզիկական ու բժշկական պատրաստության գծով առաջադրանքների կատարման հմտությունները:



