Հրդեհի վայրում հայտնաբերվել է մոխրացած դի. տասնյակ մարդիկ տարհանվել են (լուսանկարներ, տեսանյութ)
SOCIETYԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։ Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։ Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։ Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել են, տեղում օգնություն են ցուցաբերել։

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



