Yerevan, 06.October.2026,
00
:
00
BREAKING


Հաագան հետևում է Բաքվին. Nederlands Dagblad օրաթերթ

INTERNATIONAL NEWS

Արդեն մեկ ամիս է, ինչ Հաագայի Միջազգային դատարանը փոքր-ինչ հեռվից հետևում է Ադրբեջանի ռեժիմին, և դա լավ նորություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է նիդերլանդական Nederlands Dagblad օրաթերթը՝ «Հաագան հետևում է Բաքվին» վերտառությամբ հոդվածում։

Ներկայացնում ենք հրապարակման ոչ պաշտոնական թարգմանությունը։

«30 տարի առաջ Խորհրդային Միությունը բառացիորեն վերացավ աշխարհի քարտեզից։ Չլուծված հակամարտություններից մեկը, որն այդ երկրի փլուզման հետևանք է, Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն է Nagorno (լեռնային)- Karabakh-ի համար։ Հայերի կողմից հաճախ Արցախ կոչվող Լեռնային Ղարաբաղը տարածաշրջան է Հարավային Կովկասում։ Այդ տարածաշրջանը, որը մեծությամբ համեմատելի է Բրաբանտ մարզի հետ, սկսած անհիշելի ժամանակներից բնակեցված է եղել էթնիկ հայերով։ Նախորդ դարի 20-ական թվականններից այն մաս է կազմել Խորհրդային Ադրբեջանի։ Այն ինքնավար մարզի կարգավիճակ էր վայելում ու թղթի վրա շատ ինքնավար էր։ Իրավիճակը սրվեց, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը որոշեց իրեն անկախ հռչակել և դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, ինչին հետևեց Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անջատման որոշումը։

90-ականների սկզբին սկսված ծանր հայ-ադրբեջանական պատերազմում հաղթեց Հայաստանը։ 2020 թվականի վերջին հետևեց երկրորդ, ավելի կարճ, բայց նույնքան ծանր պատերազմ, որում հաղթեց Ադրբեջանը։ Այն վերականգնեց իր կողմից առաջին պատերազմի ընթացքում կորցրած տարածքները, որոնք դուրս էին բուն Լեռնային Ղարաբաղից և Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը։ Ռուսաստանի կողմից առաջարկած զինադադարի պայմանագիրն ամրապնդեց ներկայիս իրավիճակը։

Հատկանշական

2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը հայտ ներկայացրեց Հաագայի Միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի, ինչը հատկանշական է, քանզի բարձրագույն միջազգային դատական մարմինը կարող է ներգրավվել երկու երկրների միջև հակամարտության մեջ միայն այն դեպքում, երբ առկա է երկու կողմերի համաձայնությունը։ Հայաստանի դատական գործը հարուցվել է ՄԱԿ-ի 1965 թվականի Ռասայական խտրականության բոլոր դրսևորումների կանխարգելմանը վերաբերող կոնվենցիայի հիման վրա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը մաս են կազմում այդ կոնվենցիայի։ Կոնվենցիան հնարավորություն է տալիս մի պետությանն ուղղակի կերպով հայց ներկայացնել մեկ այլ պետության դեմ, եթե առաջինն ի վիճակի է բավարար կերպով ապացուցել, որ մյուս երկիրը խախտել է կոնվենցիան և որ բանակցությունները երկու երկրների միջև ոչ մի արդյունք չեն ունեցել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը գրեթե անմիջապես հետո հայելային հայց ներկայացրեց Հայաստանի դեմ, դատարանի համար բարդ չէր եզրակացնել, որ երկու երկրները փակուղային իրավիճակում են իրենց փոխադարձ պահանջներում։ Չնայած, այն փաստին, որ վերջնական որոշումը հիմնական գործի վերաբերյալ իրեն դեռևս մի քանի տարի սպասեցնել կտա, միջազգային դատարանն իր՝ դեկտեմբերի 7-ի նախնական որոշման մեջ հայտնեց, որ առաջին հայացքից հնարավոր է ռասայական խտրականության հավանականություն։ Հատկապես Ադրբեջանը մի քանի կետերում արժանանում է Հաագայի դատարանի նկատողությանը։ Ադրբեջանը պարտավորվում է պատերազմի ընթացքում գերեվարված հայ զինվորականներին ցուցաբերել մարդասիրական և միջազգային պարտավորություններին համապատասխան վերաբերմունք։ Ադրբեջանը պարտավորվում է նաև խնամքով վերաբերել ու կառավարել պատերազմից հետո նորից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը՝ զերծ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել դրա վնասմանը կամ կորստին։ Ի վերջո, ադրբեջանական իշխանությունները պարտավորվում են զերծ մնալ այն քայլերից, այդ թվում՝ խոսքի միջոցով, որոնք ատելություն կսերմանեն հայերի նկատմամբ։

Մյուս կողմից հայկական կողմը պարտավորվում է քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ատելության խոսքի տարածումը հայ քաղաքացիների կողմից։ Չնայած, այս ժամանակավոր որոշումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, համենայն դեպս, այն պարզորոշ հաղթանակ է Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանին ոչ միայն հաջողվեց Միջազգային դատարանը հակամարտության մաս դարձնել, այլ նաև դատարանն ինքը հայտնեց իր որոշման մեջ այն մասին, որ հնարավոր է համարում, որ հայկական եկեղեցիների, վանական համալիրների և գերեզմանոցների ոչնչացումը Ադրբեջանի կողմից և հայերի նկատմամբ ատելության քարոզը համակարգային բնույթ են կրում։

Հիմա, երբ այս նախնական որոշումը դրված է սեղանին, Հայաստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով փորձել ստիպել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները։ Հակամարտության իրական լուծում կարող է լինել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնորոշման իրավունքի աներկբա ճանաչումը, սակայն Հաագայի դատարանն անկյունաքար է տեղադրել, որով կարող է հիշեցնել Ադրբեջանին միջազգային իրավունքով տարածաշրջանի հայ բնակչության հանդեպ իր վրա դրված պարտավորությունների մասին։ Սա հենց այն պատճառով է, որ Ադրբեջանը պնդում է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում։

Այսուհետ, Հաագայի դատարանը հետևում է Ադրբեջանին հեռվից։ Հաշվի առնելով երկրում տիրող ռեժիմի տեսակն ու դրա տխուր հեղինակությունը` կապված մարդու իրավունքների և դրանց խախտումների հետ, սա ուրախալի փաստ է»։

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun