Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Հայաստանի իշխանությունները համարժեք չեն ո՛չ աշխարհի, ո՛չ տարածաշրջանի իրողություններին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի ԶՈւ-ի առաջխաղացումը, դիրքերի բարելավումը 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում Սյունիքի, Գեղարքունիքի, նաև Արարատի մարզերում օրակարգային էին դարձել։ Կարծում եմ՝ հիմա ՀՀ ԶՈւ-ն ուղղակի խոչընդոտում, խանգարում ու ձախողում են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից դիրքերի բարելավումը, առաջխաղացումը, ինժեներական աշխատանքների կատարումը։

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։ «Հայկական կողմն այլևս թույլ չի տալիս, որ ադրբեջանական կողմն առավելություններ, դիրքերի բարելավում ունենա։ Հիմա իրականում ՀՀ ԶՈւ-ն չեզոքացնում է Ադրբեջանի ԶՈւ-ի՝ դիրքային առավելություններ ունենալու հնարավորությունը։ Հայկական կողմը մարտ է վարել՝ հակառակորդին թույլ չտալով իր առջև դրված մարտական խնդիրը կատարել։ Ցավոք, իհարկե, բայց պատերազմում նաև զոհեր են լինում։ Այդուհանդերձ, վերոնշյալ կեցվածքն Ադրբեջանի համար կարող է նոր ցուցիչ լինել։ Այսինքն, եթե մինչ այս շատ դյուրին կերպով գալիս էին, բարձունքներ էին վերցնում կամ էլ հոգեբանական ճնշմամբ և այլ հանգամանքների բերումով հայկական կողմը տարածքներ էր զիջում, հիմա, փաստորեն, հայկական կողմը կոշտ դիմադրություն է ցույց տալու»,-ասաց Հ. Նահապետյանը՝ շեշտելով, որ նման փոփոխությունը պայմանավորում է արտաքին գործոններով։

«Իրավիճակը փոխվեց դեկտեմբերի 15-ին՝ ՌԴ-ի կողմից ԱՄՆ-ին անվտանգության երաշխիքների վերաբերյալ տրված երկու փաստաթղթերով, որոնք վերջնագրային բովանդակություն ունեին։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի թիվ մեկ ռազմական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ, սկզբունքորեն նաև ԱՄՆ դաշնակից Թուրքիան է։ Այս համատեքստում հիշեցնեմ նաև, որ Շուշիի հայտնի հուշագրի ստորագրումից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն իրավական հիմքի վրա դրվեց։ Իսկ Ռուսաստանի կոշտ կեցվածքն ուղղված էր ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ՆԱՏՕին, որովհետև 2 փաստաթղթերից մեկն ուղղված էր ԱՄՆ-ին, մեկը՝ ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ հաշվի առնելով վերոնշյալները՝ Ադրբեջանին ու Թուրքիային ՀԱՊԿ անդամ Հայաստանն այսուհետ պետք է կոշտ պատասխան տա»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ՌԴ-ն վերջնագրային լեզվով է խոսում Արևմուտքի հետ։

«Մենք, մեծ հաշվով, գլոբալ իրողությունների հետևանքներն ենք տեսնում։ Պետք է նշել, որ «թուրքական աշխարհ» կամ «Թուրան» կոչվող կայսրության ջատագով երկու պետությունները, փաստորեն, Ղազախստանում պարտություն կրեցին։ Խոսքը Թուրքիայի և Ղազախստանի, մասնավորապես՝ Էրդողանի և Նազարբաևի մասին է, որոնք «Թուրան» ստեղծելու ջատագովն էին։ Քանի որ այդ պրոյեկտը պարտություն կրեց, կարելի է ասել, Ղազախստանի թեման կարող ենք փակված համարել։ Ընդ որում, անգլո-ամերիկյան այդ պրոյեկտը պարտվել է նաև միջինասիական հանրապետությունները ներսից պայթեցնելու, այնտեղ անկայունություն հաստատելու ու դեպի ՌԴ քաոս արտահանելու հարցում։ Մեծ հաշվով, ՌԴ ռազմաքաղաքական դաշնակից պետությունները ստեղծված նոր իրողությունների պայմաններում իրենց կեցվածքը պետք է ավելի կոշտացնեն մասնավորապես նույն Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Հ. Նահապետյանը:

Նրա խոսքով, Ղազախստանում կրած պարտությունից հետո միակ հարվածային ուղղությունը, որն Արևմուտքը կարող է օգտագործել ՌԴ-ի նկատմամբ սադրիչ գործողությունների առումով, Ուկրաինան է. «Առաջ երեք ուղղություն կար՝ Ուկրաինա, Հարավային Կովկաս, Միջին Ասիա։ Միջին Ասիայում պարտվել են, հարավային ուղղությունում կայունություն է, մնում է Ուկրաինան։ Կարծում եմ՝ սրանից հետո ՌԴ-ի և ՌԴ դաշնակիցների կեցվածքը ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ շատ ավելի խիստ է լինելու: Պետք է ընդգծենք, որ աշխարհաքաղաքական առումով մեր տարածաշրջանում ցանկացած որևէ պետության կողից ռազմական կամ տնտեսական էքսպանսիան այլևս լուրջ դիմադրության է հանդիպելու Ռուսաստանի կողմից։ Սա իրողություն է։ Ղազախստանի դեպքերից հետո Երկիր մոլորակի վրա իրավիճակ է փոխվել։ Այսինքն, ՌԴ-ն գործնականում փորձելու է շատ կոշտ մեթոդներով ու միջոցներով խոչընդոտել ԱՄՆի, նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կողմից իրականացվող քաղաքականությանը։ Եթե մինչ այս այդ ամենը փափուկ ուժի միջոցով էր իրականացվում, ապա վերոնշյալ երկու փաստաթղթերից հետո դիմադրությունը շատ ավելի կոշտ է լինելու։ Դրա դրսևորումը տեսանք Ղազախստանում, երբ մեկ օրվա ընթացքում ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները Ղազախստան եկան։ Թեպետ Ղազասխտանում Տոկաևն իրավիճակին տիրապետում էր, բայց աշխարհին ցույց տվեցին, որ նրա մեջքին ՀԱՊԿ-ն է կանգնած։ Թուրքիային ու Մեծ Բրիտանիային ցույց տվեցին, որ չի ստացվի Տոկաևին գահընկեց անել, լուրջ դիմադրության կհանդիպեն»։

Ինչ վերաբերում է այս ամենի մեջ ՀՀ օրվա իշխանությունների քայլերին, նա նշեց, որ խնդիր կա թե՛ կառավարման, թե՛ ներքին կյանքը առավել արդյունավետ կազմակերպելու և՛ թե կորած հավատը վերադարձնելու տեսանկյունից. «ՀՀ իշխանությունները համարժեք չեն ո՛չ աշխարհի, ո՛չ տարածաշրջանային իրողություններին։ Հայաստանում շատ ավելի վաղ է իշխանափոխություն լինելու, քան կարծում են։ Բայց այն առանց ցնցումների պետք է լինի, որովհետև ՌԴ-ին իր դաշնակից պետություններում ցնցումներով իշխանափոխությունը ձեռք չի տալիս, ինչի ցուցիչը Ղազախստանում էր։ Եթե մեր ռազմավարական դաշնակցին ու դաշնակից մյուս երկրներին շահեկան լինի մեր երկրում ավելի լուրջ մասնագետների, կառավարիչների, դիվանագետների, երկիրը ոտքի կանգնեցնող տնտեսագետների տեսնել, խաղաղ իշխանափոխության շատ ավելի դյուրին ճանապարհներ կգտնվեն։

Կարծում եմ՝ կառավարման ձևի նպատակով սահմանադրական փոփոխությունների գործընթացը փափուկ, անարյուն ձևով իշխանափոխության ճանապարհներից մեկը կարող է լինել։ Միգուցե այլ ճանապարհներ ևս կան։ Տոկաևը մինչ այս դեպքերը որևէ ազդեցություն չուներ, բայց մեկ շաբաթվա ընթացքում Ղազախստանում ամբողջ իշխանությունն իր ձեռքն անցավ։ Չի բացառվում՝ մի օր տեսնենք, որ Հայաստանում իրականում թավշյա հեղաշրջում է եղել, իսկ Փաշինյան Նիկոլը ճամպրուկները կապել է»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program